- ԹՈՔ
- (ոյ, ոց.) NBH 1-0822 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 12c, 13c գ. գրի եւ ԹՈԳ, թոգք, πνεύμων pulmo Սպիտակուցն լերդի՝ բաց կարմիր, սպնգանման՝ հովահարիչ սրտի, եւ արծարծիչ շնչոյ. ... *Եհար զարքայն իսրայէլի ընդ մէջ թոքոցն եւ լանջացն. ՟Բ. Մնաց. ՟Ժ՟Ը. 39: *Լեարդն թոքովն հանդերձ երեւէր. Ճ. ՟Բ.: *Զկէս մասին թոքոցն հանդերձ զինուն ʼի դուրս բերէ. Խոր. ՟Ա. 28: *Ամենայն որ թոք ունի, եւ տուրեւառ օդոց, նա կոչի շնչաւոր. Շ. բարձր.: *Փորոտիք եօթն. ախոնդանք, սիրտ, փայծաղն, լեարդ, թոքք (կամ թոքն), երիկամունք երկու. Փիլ. այլաբ.: *Որպէս որովայն, եւ թոգք: Ի թոգս եւ ʼի փորոտիս. Նիւս. կազմ.: Վրդն. ծն.: ԹՈՔ. πνεύμων marinum pneumonum Լողակ կամ ժժմակ ծովու. իբր տէնիզ անասը, եւ այլն. *Ոչ մի ինչ ʼի կարծրիցն ունելով գործակցութիւն՝ անշարժ էր ամենայն իրօք, եւ յօդական ըստ ծովական թոքոցն. Նիւս. կազմ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.