ԹՕԹԱՓԵՄ

ԹՕԹԱՓԵՄ
(եցի.) NBH 1-0824 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 8c, 11c, 12c, 13c ն. ἑκτινάσσω, ἁποτινάσσω excutio ἁποσείω amoveo. կամ ἑκρυέω effluo, defluo ἑκπίπτω excido եւն. կամ Թափելով թափել. ʼի բաց թափել. ʼի վայր հոսել ցնցելով կամ հարկանելով. ʼի բաց ձգել. ընկենուլ. մերժել. ցրուել. կր. մեկնիլ. ցրուիլ. ʼի բաց գնալ. մերկանալ. թափթփել, թօթվել, հովթփել, ձգել. ... կր. մէկ դի երթալ. ... եւն. *Թօթափեաց տէր զԵգիպտացիսն ʼի մէջ ծովուն. Ել. ՟Ժ՟Դ. 27: *Թօթափեցին զսափորսն՝ որ ʼի ձեռս իւրեանց. Դտ. ՟Է. 19: *Թօթափել զփոշի, զարկանելին, զտունկս, զտերեւս, եւ այլն: *Թօթափէ զձեռս իւր ʼի կաշառոց. Ես. ՟Լ՟Գ. 15: *Ի բաց թօթափել այսուհետեւ զամենայն չարութիւն. ՟Ա. Պետ. ՟Բ. 1: *Թօթափեցան ʼի գանձից իւրեանց. Եփր. ել.: *Ծանր է թօթափել զքուն միջօրէի. Կլիմաք.: *Թօթափեալք զքուն մահու՝ զուարթնոց երկնից հետեւեցան. Շար.: *Վասն որոյ մեք թօթափիմք յամենայն ընչից մերոց. Եփր. եբր.: կր. իբր ձ. կր. իբր ձ. *Կայծակունք թօթափէին ʼի նոցանէ իբրեւ ʼի փայլատականց պղնձոյ. Եզեկ. ՟Ա. 7: *Ժողովուրդն թօթափեցան ʼի նմանէ: Թօթափեցան զօրքն ʼի նմանէ. ՟Ա. Թագ. ՟Ժ՟Գ. 7: ՟Ա. Մակ. ՟Թ. 7: *Թօթափեցաւ ամբոխ նորա ʼի նմանէ. Խոր. ՟Ա. 31: *Խոստովան լիցի, եւ թօթափեսցի յանօրէնութենէ իւրմէ. Մծբ. ՟Է: *Մինչեւ յախտէն յայնմանէ թօթափեսջիք. Ոսկ. յղ. պոռնկ.: ԹՕԹԱՓԵԼ, իլ. որպէս Շարժլել. սասանեցուցանել շարժմամբ. եւ Շարժլիլ յահէ. դողալ. *Թօթափեաց Աստուած զքաղաքս ամենայն, եւ ապարանք կործանեցան. Ոսկ. գծ.: *Դեռ եւս սրտակտուր թօթափին. Լմբ. պտրգ.: Կամ որպէս Փարատիլ. *Ախտքն դիւրաւ թօթափին ʼի մարմնոցն. Կանոն.: ԹՕԹԱՓԵԼ ԶՍՈՒՐ. որպէս Շրջշրջել. *Մերկացոյց զսուսերն ʼի վերայ առաջնոյն, եւ թօթափէր՝ զարհուրեցուցանել զնա. Վրք. հց. ձ: ԹՕԹԱՓԵԼ ԶԱՐՏԵՒԱՆՈՒՆՍ. Ստէպ ստէպ թարթափել զաչս, բանալ եւ փակել. *Շրջշրջէր զաչս իւր, թօթափէր զարտեւանունս իւր, եւ թողացուցանէր տողունս ʼի վերայ պարանոցին. Ճ. ՟Ա.: ԹՕԹԱՓԵԼ (այսինքն թօթափիլ) ԱԿԱՆ. ῤιπή, ῤοπή Քթթել, թարթել, թարթափել աչաց. որպէս Վայրկեան. րոպէ. (յն. րիբի՛, րօբի՛, որ է ձգուած. ճօճումն.) աչք բանալ գոցել մը. ... *Յանկարծակի յական թօթափել. ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 62: *Որպէս յական թօթափել անդրէն ամփոփին. Յճխ. ՟Բ: *Յական թօթափել ʼի ձեռն հրամանի կատարեցան գործք. Եփր. ծն.: *Զհարկ քնոյ ʼի թօթափել ական վճարէր. Կորիւն.: *Դիւրաւ ժողովին պտուղք արդեանցն, որպէս թէ ʼի թօթափել ական. Ոսկ. յհ. ՟Ա. 33:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Полезное



Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»