Ժ

Ժ
(-) NBH 1-0825 Chronological Sequence: 6c, 11c, 12c, 13c - Տառ բաղաձայն, անուանեալ Ժէ, ʼի կարգէ կիսաձայնից, միջակ ըստ հագագին՝ ընդ շ եւ չ. *Ժէն միջակ է շայի եւ չայի. զի քան զշայն թաւ է, եւ քան զչայն լերկ. Թր. քեր.: Ժ. Լծորդ գտանի ընդ շ. զի գրի նժդեհ, նշդեհ. արխոյժ, աշխոյժ. որպէս եւ անունս աժդահակ ժաժդահակ. որ է աժտէր, վիշապ: Ժ. Զկնի տասներորդ դարու ʼի յաճախել գաղղիացւոց յարեւելս, որպէս նոքա ժ հնչէին զյունական տառդ γ եւ լատ. g, որ լինին ʼի մեզ գ, եմուտ եւ առ ոմանս ʼի հայոց գրել ժ ʼի բառս ինչ, ուր սովորաբար եդեալ լինէր գ, ուստի եղեւ անխիտր գրել՝ մագիստրոս, եւ մաժիստռ. դիոգինէս, եւ դիոժէն. տէր յովհան, եւ կիւռժան. որպէս եւ պերփեռուժէն, իբրու պորփիւրոգէն, այն է ծիրանածին: այլ առաւել անհեթեթ է գրչութիւնն ʼի Քեր. Մագ. եւ Երզն. *Ո աժիոս ապոստոլոս. ի աժիա թէոդոքոսʼʼ. իբրու օ այիօս աբօսդօլօս. ի այիա թէոդոգոս. այսինքն սուրբ առաքեալն, սուրբ աստուածածինն: Ժ. ՟ժ. Որպէս նշանակ թուոյ՝ է Տասն, կամ տասներորդ: Ժ. Ի խորհուըդ գրոյս բարւոք գրեաց՝ որ ասացն. *Ժէն, ժամանակեայ զկեանքս անցաւոր, կարծել չտայ քեզ փառաւոր: Ժէն, ժուժկալ լինել ասէ յուսումն, թէ եւ ապտակ առնուս յարբումն. Շ. այբուբ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»