- ԺԱՆՏ
- (ի, ից կամ աց.) NBH 1-0831 Chronological Sequence: Early classical, 8c, 10c, 12c ա. λοιμός pestilens, exitialis. եբր. պէլիալ (որ է բելիար, եւն.). որ եւ գրի ԺԱՆԴ՝ նովին հնչմամբ. ասի եւ ԺԱՆՏԱԳՈՐԾ. դաժան եւ դժնդեայ բարուք. անզգամ. չարագործ. գարշ դիմօք եւ վարուք. գէշ. ... եւ Վնասակար. մահառիթ. ... *Մի համարիր զաղախին քո դուստր ժանտ: որդիքն հեղայ քահանայի որդիք ժանտք: Որդիքն հեղեայ քահանայի որդիք ժանտք: Որդիք ժանտք ասէին, թէ ո՛ է սա՝ որ փրկիցէ զմեզ: Եւ նա այր ժանտ է, եւ ոչ գոլ խոսել ընդ նմա: Ի վերայ առն ժանտի նաբաղայ: Արք ժանտք եւ անզգամք: Յաթոռս ժանտից ոչ նստաւ: Խիստն եւ հպարտն եւ յանդուգն ժանտ կոչի. եւայլն: *Փրկեցից զձեզ ʼի ձեռաց ժանտաց. Երեմ. ՟Ժ՟Բ. 21: *Զժանտացն աթոռակցութիւն ուրանայ. Նիւս. երգ.: *Այր ժանդ եւ ժպիհ եւ ապաստան. Յհ. կթ.: *Գոռոզին ժանգ ժանդիս ժամանեալ. Նար. ՟Դ: Ուստի առեալ լայնաբար գրէ Լմբ. առակ. *Այս է ժանդն, որ ստուգաբանի ժանգ. զի որպէս ʼի ժանգն չգոյ ինչ պիտանի, նոյպէս եւ նա օտարացեալ է ամենայն բարւոյ, եւ պատկեր է սկզբնաչարին սատանայի: Ժանդ կոչէ զհակառակասէր բարսն. եւայլն: Կամ μοχθηρός improbus πονηρός malus. Չար, վատթար, անպիտան, գարշ ոք կամ իր ինչ. *Զի՞նչ խոսիս. ժանդ կոչես զեղբայրն, զոր եւ ռակաչառեր հրաման կոչել: առնակնոջ ո՛չ ազնիւ այր ոք ցանկանայ, այլ ժանդ ոք. Ոսկ. մտթ.: *Թուզ ժանտ եւ առաւել ժանտ, որ ոչ ուտիցի ʼի ժանտութենէ իւրմէ. Երեմ. ՟Ի՟Դ. 3: Կերակուրս ժանտս զայն ուտէ, զոր եւ ոչ գազանք եւ անասունք ուտեն. Եզնիկ.: գ. ԺԱՆՏ. գ. λοιμός, λύμη pestis, pestilentia, lues Տ. ԺԱՆՏԱԽՏ. *Զիա՛րդ ապրեսցուք յայնպիսի ժանտէ. Ոսկ. մ. ՟Ա. 4: *Զոր չարակեղն իմն կոչեն, իսկ կէսքն ժանտ անուանեն. Բուզ. ՟Դ. 13: *Ցաւն այն անուանեցաւ ժանդ. եւ ոմանք ասեն զնա ցաւ ներսեսի. զի վիրաւորեալ ʼի ժանդէն առնուն հող ʼի գերեզմանէ սրբոյն ներսեսի, եւ բժշկին ʼի ցաւոցն՜ Մեսր. երէց.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.