ԼՈՒՍԱՐԱՆ

ԼՈՒՍԱՐԱՆ
(ի, աց.) NBH 1-0900 Chronological Sequence: Unknown date, 10c, 11c, 12c գ. Ընդունարան կամ գործի լուսոյ եւ լուսաւորութեան, որպէս Աչք. *Առ սակաւ սակաւ նուաղին լուսարանք մարմնոյն. Նար. խրատ.: *Ձեռն եդեալ բժշկաց զլուսարանս նոցա. Ասող. ՟Գ. 7: *Զանթիւ եւ զանհամար զաչացուսն, զորոց զլուսարանս խաւարեցուցին: Առաքեաց դահլիճ, որ եկեալ խաւարեցոյց զլուսարանս նոցա: Խաւարեցուցին զլուսարանս նորա. Լաստ. ՟Բ. ՟Ե. ՟Թ: Որպէս Պատուհան. լուսամուտ. լուսանցոյց. լուսանցք. *Մո՛յծ ընդ բացեալ լուսարանին՝ զ՝ի գոյն ոսկւոյ սուրբ աղաւնին. Յիսուս որդի.: *Զմուտս լուսարանի պատուհանին անձկութեան նշուղիցն. Նար. ՟Ծ՟Բ: *Նկատէր զլուսարանս պատուհանացն (վառ վառիա): Արարին երրորդ լուսարանս բաղանեացն. ՃՃ.: Եւ որպէս φωτιστήριον. baptisterium. Աւազան մկրտութեան (որ կոչի եւ Լուսաւորութիւն). մկրտարան. եւ Եկեղեցի. *ելեալ նստաւ առ լուսարանսն. Վրք. ոսկ.: *Ի սմին աղօթանուէր լուսարան կենաց փրկութեան բարեաց: Որպէս յիջումն լուսարանի սուրբ աւազանին՝ լուացմամբ մարմնոյ. Նար. ՟Հ՟Ե. ՟Ղ՟Գ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Смотреть что такое "ԼՈՒՍԱՐԱՆ" в других словарях:

  • ԱՂՕԹԱՆՈՒԷՐ — ( ) NBH 1 0047 Chronological Sequence: Unknown date, 7c, 10c, 12c ա. Ուր իցէ նուէր աղօթից, կամ աղօթք նուիրական. նուիրօղ աղօթից, եւ նուիրեալ աղօթիւք. *Եւ եմ պատգամաւոր աղօթանուէր ամենայն աշխարհի: Ի սմին աղօթանուէր լուսարան կենաց. Նար. ՟Ի՟Ը. ՟Հ՟Ե:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»