- ԽԱՌՆԵԼԻ
- (լւոյ. մանաւանդ՝ ԽԱՌՆԵԼԻՔ, լեաց.) NBH 1-0927 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c գ. Նոյն ընդ Խառնարան. κρατήρ crater, scyphus. որ թարգմանի նաեւ թակոյկ. Սկահ. Սկահաձեւ. *Ոչ եւս շատանայ իմաստութեան խառնելեաւն, եւ ոչ բաւական վարկանի առ ʼի բժշկութիւն ծարաւոյն զբովանդակ զթակոյկն հեղոլ ʼի բերանն. Նիւս. երգ.: *Առեալ մովսեսի զկէս արեանն՝ արկ ʼի խառնելիս իւր. Ել. իդ. 6: Առակ. ՟Թ. 3: Կամ κέρασμα mixtio, mixtura. Խառնուրդ. ըմպելի խառնեալ կամ բաղադրեալ. *Կազմէիք դիւաց սեղան, եւ խառնէիք խառնելիս բախտից. Ես. ՟Կ՟Ե. 11: *Բաժակօք ոսկեղինօք ʼի խառնելեացն (այսինքն ʼի պատրաստեալ ըմպելեաց, կամ ʼի թակուկաց) ընդունէին զգինի ʼի մատռուակէն. Նոննոս.: գինւովն զխառնելիս (զըմպելիս կամ զխառնարանն) պատրաստեաց՝ ըստ իմաստութեանն խառնելեաց (այսինքն խառնօղաց կամ պատրաստողին). Կամրջ.: *Ետ զմարմին իւրʼի զենլի, զգինի արեանն ʼի խառնելիʼʼ. այսինքն յըմպելի կամ յարբումն. Շար.: ԽԱՌՆԵԼԻՔ. κρατήρες . Բերանք հրաբուղխ լերին՝ ըստ վերջին նշ. Խառնարանի. *Հրակիզութիւնք եւ բոցք. որպէս ʼի յատնէ խառնելեացն ʼի վեր պատառելով. եւ օրինակաւ ջրոյ առ երկրաւ բերելով. Արիստ. աշխ.: *Հուրն ասի, թէ հեփեստոսի խառնելիքն է. Նոննոս.: ԽԱՌՆԵԼԻՔ. ζευκτηρία vincula. Պարանք ղեկի կապեալք ընդ կողմանս նաւի. կապ. *Թողուցուցին զխառնելիս թեւոցն. Գծ. ՟Ի՟Է. 40:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.