- ԽԵՑԳԵՏԻ
- (տուոյ, տիք, տեաց.) NBH 1-0941 Chronological Sequence: 5c, 7c, 10c, 12c գ. ԽԵՑԳԵՏԻ ԽԵՑԳԵՏԻՆ. καρκίνος cancer. Կարկինոս. (որ եւ Քաղցկեղ, Խոլխեցգետի.) Ազգ խեցեմորթի ʼի գետն կամ ʼի ծովն որպէս մեծ խեչափառ՝ վեց ոտամբք եւ երկու մկրատաձեւ բազմօք, որ ʼի շեղ ընթանայ. այլ ծովայնոյ բազում են տեսակք. ... *Խեցգետեաց բազմութիւն. Պտմ. աղեքս.: *Խեցգետի մի ելեալ (ʼի ծովէ). Արծր. ՟Ա. 3: *Խեցգետւոյդ (կամ խեցգետոյդ) անուամբ, գործին (կարկին), եւ կենդանին, եւ աստղ նշանակին: ո՞չ երեք քեզ թուիցին ասել խեցգետիք. Առ որս. ՟Զ: *Կարկինոս, որ խեչիփար. Մխ. բժիշկ.: որպէս անուն կենդանակարպի, յոր մտանէ արեգակն ʼի ՟իբ յունիսի. տե՛ս ʼի վեր, Առ որս. ՟զ: *Կենդանատեսակ խեցգտնիդ կամ խեցգետնին, եւայլն: Զխեցգետնէն ասեն, եւայլն. Շիր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.