- ԽԼԱՆԱՄ
- (ացայ.) NBH 1-0946 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 13c չ. ἑκκωφόομαι obsurdesco. Խուլ լինել. խցանիլ ունկան. Անլսօղ կամ անլուր լինել. Խլնալ. ... *Ականջ նոցա խլասցին. Միք. ՟Է. 16: *Ի քուն էք խլացայք. Եփր. զղջ.: *Գրեթէ խլացեալ ականջօք ո լսէ զանուն ինքեանն կոչման. Պիտ.: *Բացումն ամենայն խլացեալ լսելեաց. Մամբր.: *Խլացելոց եւ կուրացելոց ʼի ճշմարտութենէն. Ագաթ.: *Հեթանոսաց, որ խլացեալ էին ʼի բանից մարգարէիցն. Գէ. ես.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.