ԽՂՃԵՄ

ԽՂՃԵՄ
(եցի.) NBH 1-0948 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 10c չ. διακρίνω dijudico, discerno στέλλομαι, συστέλλομαι devito, costernor. Խղճիւ տագնապիլ. խղճի մտօք վարանիլ. խարել. անձամբ զանձն դատել. ծփիլ ʼի խորհուրդս. երկբայիլ. խիթալ. խորշիլ, վհատիլ. լքանիլ. խիղճ ընել, քաշուիլ. *Ամենայն ժողովուրդն խղճեր. եւ ասէին, արքայ դաւիթ փրկեաց զմեզ, եւ արդ փախստական է յերկրես: Ո՞չ խղճիցեք յանձինս, եւ լինիցիք դատաւորք չարեացն խորհրդոց: Որ խղճեն, թէպէտ եւ ուտիցէ՝ դատապարտեալ է: Ե՛րթ ընդ նոսա առանց իրիք խղճելոյ: Խղճէին ʼի նմանէ որ ʼի թլպատութենէ անտիհաւաստացեալքն. եւայլն: *Եւ զի՞ խնդրէին զնա (զյիսուս). զի խղճէին՝ թէ գուցէ սպանին զնա. Եփր. համաբ.: *Զխոտ ձեռօք խղճես մերձենալ. Մանդ. ՟Ա. *Իբրեւ զայս արար, խղճեցին միտք իւր. Վրք. հց. ՟Ժ: *Ապա եթէ տկարացեալ եսհաւատովք. եւ խղճես. Եզնիկ.: *Խղճէին, թէ գուցէ լինիցի եւ նոցա եւս՝ որպէս նոցայն. Եւս. պտմ. ՟Թ. 8. յորմէ եւ Յհ. կթ.: *Միտքն պտրոսի խղճէին: Խորշէին նոցա տալ մկրտութիւն. Սեբեր. ՟Գ: Հյց. խնդ. ըստ յն. ոճոյ. *Բայց զայս խղճեաք. կամ վարնէաք, թէ գուցէ արատ ոք ինչ դնիցէ. ՟Բ. Կոր. ՟Ը. 20: Որպէս եւ ՟Բ. Մակ. ՟Զ. 12: *Մի՛ ինչ վասն ազգին խղճիցէքʼʼ. իմա՛ ոչ որպէս պարզապէս խղճալ, ցաւիլ, այլ որպէս վարանիլ, լքանիլ սրտցաւութեամբ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»