- ԽՈՍՏՈՎԱՆԱԲԱՐ
- (-) NBH 1-0967 Chronological Sequence: Unknown date, 6c, 10c, 12c մ. Խոստովան լինելով. որպէս Գոհանալով. գոհութեամբ. փառս տալով. *Որ յոչէից ʼի լինելութիւն էած, տիրապէս արժանի է խոստովանաբար հանապազ փառաբանութեան. Խոսր.: *Նոքա խոստովանաբար քրհնեն զնա. Լմբ. սղ.: Որպէս Դաւանելով. *Տէր զնա ասելով եւ աստուած խոստովանաբար, փառակից ընդ հօր. Խոսր.: Որպէս Պատմելով զմեղս անձին. *Ըզգործեցեալ մեղսն ասաց խոստովանաբար. Ոսկ. ի փարիսեցին.: *Խոստովանաբար զկիրս իմ եդի առաջի: Պօղոս զիւր հալածիչն լինել եւ զհայհոյիչն խոստովանաբար պատմէ. Սարգ. յկ. ՟Է. ՟Ժ՟Ա: Որպէս Հաւանելի գոլով ամենեցուն. իբրու ընդունելի՝ ստոյգ՝ աներկբայ. (ըստ յն. ոճոյ.) *Ոմանք աներկբայաբար ունին զգոյութիւնն. որպէս՝ մարդ, ձի, արծուի, որք խոստովանաբար գոն: Բժիշկն առնու խոստովանաբար, եթէ ʼի չորից տարերց բաղկացեալ գոյմարմին. Սահմ. ՟Ա. ՟Է: *Գոյքն եւ ձեւքն, եւ ʼի նոսին ցանկութիւնքն անմարմինք են խոստովանաբար. Լմբ. սղ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.