- ԽՈՍՏՈՎԱՆԵՄ
- (եցի.) NBH 1-0968 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 12c, 13c ն. ԽՈՍՏՈՎԱՆԵՄ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ὀομολογέω, -γέομαι , ἑξομολογέομαι confiteor. Արմատն է Խոստ, խոստանալ. կամ խօսք տալ. ուստի Խոստովան լինել. (լծ. եւ պ. խիւսթ, խիւսթիւվան.) իքրար էթմէք. Հռչակել անպատրուակ զերախտիս բարերարին, եւ գոհանալ. *Խոստովան եղէց քեզ օրհնութեամբ ... յուսա՛ առ աստուած, խոստովանեա՛ նմա, փրկիչ երեսաց իմոց աստուած է. Սղ. ՟Խ՟Բ. 5: *Խոստովանել է հռչակել զպարգեւսն, եւ գոհանալ զտուողէն: Խոստովանեսցուք զբարերարին մերոյ քրիստոսի զողորմածութեամբ վասն մերզմահն աղաղակաւ երգոց. Լմբ. սղ.: *Շնորհս խոստովանէր, եւ ասէր, ողորմութիւն մեծ արար ընդ իս տէր աղօթիւք քո. Վրք. հց. ՟Ժ՟Թ: ԽՈՍՏՈՎԱՆԵԼ. Դաւանել զճշմարտութիւն հաւատոյ, կամ զստուգութիւն իրաց. հաստատել, ընդունել. *Խոստովանեսցեսբերանով քո տէր յիսուս, եւ հաւաստասցես ʼի սրտի քում: Զի սրտիւ հաւատայք յարդարութիւն, եւ բերանով խոստովանիք ʼի փրկութիւն: Հեծեծութեամբ խոստովանել, զի նա միայն է աստուած: Ամենայն որ խոստովանեսցի յիս առաջի մարդկան, խոստովանեցից եւ ես զնմանէ առաջի հօր իմոյ: Եթէ ոքխոստովանեցէզնա քրիստոս, ʼի բաց կացցէ ʼի ժողովրդենէն: Խոստովանեցայց զանուն նորա ցին զերկոսեան: Զպտուղ շրթանց խոստովանելոց յանուն նորա. եւայլն: *Գիտեմ զինչ խոստովանեցի, եւ յումմէ հրաժարեցի (ʼի մկրտութեան). Առ որս. ՟Ը: *Խոստովանէ զճշմարտութիւնն. Նիւս. կազմ.: *Որդի խոստովանեմք զնա. Կիւրղ. գանձ.: *Խոստովանեցին մի որդի աստուծոյ զտէրմեր յիսուս քրիստոս. Խոր. ՟Գ. 61: *Ուախացաւ, եւ խոստովանեաց. Եփր. համաբ.: *Որ խոստովանի ʼի հայր, խոստովանի եւ յորդի: Խոստովանէին ʼի սուրբ աւետարանն. Կոչ. ՟Է: Եղիշ. ՟Գ: *Ամենայն ոք խոստովանի, թէ աստուած բարի է. Սահմ. ՟Ժ՟Բ: ԽՈՍՏՈՎԱՆԵԼ. Ստորասել, եւ հաստատել զստուգութիւն ո՛ր է եւ իրաց. յանձն առնուլ. ընդունել. *Սպասաւորքն յայտնապէս խոստովանեցին զեղեալսն. Ոսկ. գծ.: *Զտգիտութիւն խոստովանեաց հռետորն. Խոր. ՟Գ. 53: *Ճարտարս զնոսա խոստովանեցեր. Յհ. իմ. երեւ.: *Երկոքին կողմանքն զպարտւթիւն խոստովանէին. Եղիշ. ՟Զ: կր. Կամ կր. Ընդունելի լինել. յանձն առեալ լինել, աներկբայ ճանաչիլ. *Ոչ քան զընչիցդ այլ ին ահա լեալ խոստովանի պատճառք կենդանութեանս մերոյ: Այսքանեօք մոլեկան ախտիւք խոստովանեցաւ կատաղութիւն: Խոստովանեցի յամենեցունց զօրաւորագոյն բնութիւն: Այսմ նհա քաջայայտ խոստովանեցելոյիրագործութեան. Պիտ.: *Խոստովանեալ է այս մերում տկարութեան անմերձանալիգոլ. Իգն.: *Աւելորդ է ʼի խոստովանեալսն յերկարել զբանն. Սարգ. ՟ա. պ. ՟Դ: *Ոչ լուայ խոստովանեալ եւ երկրպագեալ գովեալ քո բանիդ: Խոստովանեալդ քո տենչանաց. Նար. ՟Ծ. ՟Հ՟Դ: *Յարիոսէ արարած խոստովանի որպէս զմարմին. Լծ. ածաբ.: ԽՈՍՏՈՎԱՆԵԼ. որ եւ ԽՈՍՏՈՎԱՆ ԼԻՆԵԼ. Պատմել զմեղս անձին բեկեալ սրտիւ. կատարել զխորհուրդ ապաշխարութեան. *Խոստովանել զյանցանսն, եւզղջանալ. Յճխ. ՟Զ: *Հաճոյ եղեւ նմա այն՝ որ խոստովանեացն զմեղս իւր, քան զայն՝ որ խոստովանեացզարդարութիւն իւր. Եփր. համաբ.: *Խոստովանեցայց զվերստին զմնացել չարութեանցն զբիծս. Նար. ՟Ի՟Ա: *Մեղք՝ որ խոստովանին, նուազագոյն լինին. եւ որ ոչ խոստովանին եւս քանզեւս թանձրանան. Ոսկ. եբր. ՟Լ՟Ա. եւայլն: ԽՈՍՏՈՎԱՆԵԼ. Իբր Խոստանալ. Խօսք տալ. *Լաւագոյն է ո ուխտեալն քեզ, եւ ոչ խոստովանել ինչ գործել. Ածաբ. ժղ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.