- ԱՆԱՄՕԹ
- (ի, ից.) NBH 1-0105 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 10c, 11c, 12c, 13c ա. որ եւ ԱՆԱՄԱՉ. ἁναίσχυντος impudens Որ ոչն գիտէ զամօթ. որ ոչն ամաչէ. անպատկառ. լիրբ. աներես. ... *Ի բերան անամօթին քաղցրասցի մոյր. Սիր. Խ. 32: *Առնիցեն յամօթ զանամօթսն ... Զկարի անամօթիցն խնուցու զբերանս: Յանամօթից եւ ʼի լրբաց: Անամօթ հրէիցն ոչ թողոյր տեղի: Ամենայն բերան խցցի, այս ինքն նոյն անամօթիցն. Ոսկ. ես. եւ Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ. եւ Ոսկ. հռ.: *Յանցաւորն թէ անամօթ մնայ, յեւս խորխորատ չարեաց անկանի. Լմբ. սղ.: *Դէմք անամօթ: Անամօթ լրբութիւն. Նար. ԾԶ: *Անամօթ յափշտակութեամբք. Փիլ.: ԱՆԱՄՕԹ. Պարզերես. աներկիւղ. աչալուրջ. համարձակ. անվախ, ճակատը բաց. ... *Անամօթ քարոզ խաչին. Շ. բարձր.: *Անամօթ զղջմամբ զերծանել ʼի յախտէն. Բրս. հց. ԽԱ. որ ʼի ՟Բ. Տիմ. ՟Բ. 15. մշակ առանց ամօթոյ: *Առաքինւոյն՝ անամօթ լինել, եւ յանցաւորին՝ ամաչել: Ի սուրբն եւ յանամօթն լինել փութան ապաշխարութեամբ. Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.: ԱՆԱՄՕԹ. Ոչ ամաչելի. որ ինչ չբերէ զամօթ, այլ զփառս. *Համբերութիւն զհանդէս, եւ նա զանամօթ յոյսն: Յոյսն անամօթ մնայ, եւ սիրովն զովանայ ʼի Քրիստոս. Լմբ. առակ. եւ Իմաստ: *Անամօթ փառօքն զգեցեալ իբրեւ հանդերձիւ ʼի դրախտին. Ագաթ.: մ. ԱՆԱՄՕԹ. մ. Անամօթաբար. անպատկառաբար. լրբաբար. ... ἁναιδῶς, ἁναιδές impudenter չխըպնելով ... *Պահողի՝ պարկեշտ գոյն, ոչ շառագունեալ անամօթ ծաղկելով. Բրս. պհ.: *Դատապարտիլ անամօթ. Վրք. հց.: *Յանամօթս ժպրհելով. Նեղոս.: Մանաւանդ՝ համարձակ. աչալրջութեամբ. առանց խպնելու՝ քաշուելու. ... ἁνεπαισχύντως sine verecundia *Քարոզեա՛ անամօթ զխաչելեալն Քրիստոս: Անամօթ ճգնին: Անամօթ կոչեսցէ զնոսա եղբարս իւր: Անամօթ յանդիմանել. Լմբ.: *Կա՛լ զսանձս իմաստութեան, որով անամօթ արշաւես: Թախծեալ սրտիւք առ երկնային թագաւորն անամօթ վերաղաղակէին: Պա՛րտ է՝ անամօթ զողորմութիւնն Աստուծոյ թախանձել. Կլիմաք.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.