ԽՈՐՀԻՄ

ԽՈՐՀԻՄ
(հեցայ.) NBH 1-0975 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c հ. μελετάω, λογίζομαι, διαλογίζομαι , βουλεύω, -ομαι, φρονέω եւն. meditor, cogito, ratiocinor, consulo, consulto, volo եւն. Մտախոհ կամ մտախոհ լինել. խոկալ. զմտաւ ածել. տրամաբանել. երկնել ʼի սրտի, որոճել ընդ միտս. մտմտալ. մտածել, ... *Արգելիցին ʼի խորհուրդս իւրեանց՝ զոր եւ խորհեցան: Խորհեցան խորհուրդ զոր ոչ կարասցեն հաստատել: Բարկութեամբ զնենգութիւն խորհէին: Զանօրէնութիւն խորհեցաւ յանկողնի իւրում: Դուք խորհեցարուք զինէն ʼի չարութիւն, եւ ատուած խորհեցաւ վասն իմ ʼի բարութիւն: Խորհէին ʼի սիրտս իւրեանց: Զի՞ խորհիմք զայդ ʼի սիրտս ձեր: Խորհեցան ʼի միտս իւրեանց: Խոհէր ʼի միտս իւր: Ամենայն ոք խորհէր ʼի սրտի իւրում խնամովʼի չնրիս: իւրաքանչիւր չար ընկերի իւրում մի խորհիք ʼի սիրտս ձեր: Խորհեցարու՛ք զտեառնէ բարութեամբ: Խորհեցան կամ խորհեցու՛ք զբարիս առաջի տեառն եւ մարդկան. եւայլն: ԽՈՐՀԵԼ. Հոգ տանել. ուշ ունել. խնամ տանել կամ ունել. խնամ տանել կամ ունել. խելք տալ, ուշ դնել. *Յարդ խորհեա՛ց, եւ ʼի գոյն կանխեսջի՛ր. ՟Ա. Տիմ. ՟Դ. 15: *Տէ՛ր նայեա՛ց, եւ խորհեա՛ց զմեզ: Ես աղքատ եւ տնանկ եմ, ստուած խորհեա՛ զիս: Երանի՛ որ խորհի զիս: երանի՛ որ խորհի զաղքատն եւ զտնանկն. եւայլն: *Ո՞ր իցէ խորհել յաղքատն եւ ʼի տնանկն. խորհեալն այն է, յորժամ զմտաւ ածիցէ զտառապանսն նորա (ʼի լինել ձեռնտու). Մանդ. ՟Ը: ԽՈՐՀԵԼ. Դնել ʼի մտի՞ յօժարիլ. կամիլ. ջանալ. ... *Խորհեցաւ լռելայն արձակել զնա: Իսկ եթէ զայս խորհեցայ, միթէ թեթեւութեա՞մբ ինչ գնացի: Գիտեմ զի խորհի տէր ʼի վերայ քո կործանել քեզ. եւայլն: *Իբրեւ խորհեցաւ աստուած հաստատել զաշխարհս. Մծբ. ժղ.: *Որք զաստուած սիրել խորհեցան թագաւորք. Անյաղթ բարձր.: *Խորհէր կործանել զդիս. Խոր.: *Ճանապարհ նմա հորդէ ամենայն ուրե՛ք, ուր ւ նա խորհեսցի երթալ. Յհ. կթ.: *Գնա՞լ խորհեալ էք. Վրք. հց.: *ոչ խորհին ուղիղ կենցաղ ցուցանել. Ոսկ. յհ.: ԽՈՐՀԵԼ ընդ այլում. Խորհդակից լինել. խորհուր առնել կամ տալ. ... *Խորհեցաւ ընդ նա: Խորհեցաւ ընդ միմեանս. Եթող զխորհուրդ ծերոցն զոր խորհեցաւ ընդ նոս, եւ խորհեցաւ ընդ մանկտին: Խորհեցաւ արքայ եւ իշխանքն եւ ամենայն եկեղցին: Զայս ին ւ զայ ես խորհեցյ: զայս ինչ եւ զայս խորհեցաւ վասն ձեր աքիտոբէլ. եւայլն: ԽՈՐՀԵԼ. որպէս Կարծել կամ գուշակել ընդ միտս. համարել. ճանաչել. ... *Իւրքանչիւր ոք ʼի մէնջ առաջի դնիցէ, զոր ին խորհի յաղագս աստուծոյ եւ քրիստոսի: Ես զոր ինչ խորհիմս, ճառեցից. եւ դու զոր ին խորհիս՝ ճառեա՛ ինձ. Աթ. ՟Ը: ն. ԽՈՐՀԵՄ. ն. ԽՈՐՀԻՄ. կ. դուն ուրեք վարին. *Չվերինն խորհեցէք. Կիւրղ. գանձ.: *Այս խորհեսցի ʼի ձեզ, որ եւ ʼի քրիստոս յիսուս. Նիւս. երգ. եւ Նիւս. երան.: ն. եւ կ. ԽՈՐՀԵԱԼ, կամ ԽՈՐՀԵՑԱԼ. ն. եւ կ. *Մեղաւորեաց խորհելոց վասն իմ տարապարտհարկանե զիս. Մագ. ՟Լ՟Ա: *Խորհեցեալ այնուհետեւ յոհաննու. Խոր. առ արծր.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Полезное


Смотреть что такое "ԽՈՐՀԻՄ" в других словарях:

  • ԽՈՀԻՄ — (եցայ.) NBH 1 0960 Chronological Sequence: Unknown date, 6c հ. Իբրու Խորհիմ. խոկամ եւ Խոհեմանամ. *Բարի խորհուրդ խոհիմ քեզ. ՃՃ.: *Յաղագս աստուծոյ գոյացութեան ընդ միտ ածեալ խոհին: Առ դժնեայ եւ չարն գոլ խոհելն: Ոչ բանիւ խոհել. այլ գործովք տեսանել:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԽՈՐՀԵՄ — ( ) NBH 1 0975 Chronological Sequence: Unknown date Տ. ԽՈՐՀԻՄ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԱՆԿԱԲԱՐ — ( ) NBH 2 0203 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 12c մ. παιδικῶς pueriliter, puerorum more νεανικῶς fortiter. Իբրեւ զմանուկ. տղայաբար. եւ երիտասարդաբար. իբր առոյգ. արիաբար. տղի պէս, եւ կտրճի պէս. *Որպէս մանուկ՝… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՆԵՐԳՈՐԾՈՒԹԻՒՆ — ( ) NBH 2 0417 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 8c գ. ἑνέργεια, ἑνέργημα efficx operatio, actio, actus, effectus, muneris functio եւ այլն. Գործողութիւն զօրաւոր՝ գործունեայ՝ ազգոյ՝ աջողակ եւ որպէս բնական, առնելութիւն. ազդեցութիւն.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՍԱՀՄԱՆԵՄ — (եցի.) NBH 2 0688 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 12c ն. ὀρίζω (լծ. ընդ որոշել). διορίζω termino, determino, praescribo, statuo, constituo, decerno μετρόω metior. որ եւ ՍԱՀՄԱՆԱԴՐԵԼ. Որոշել. բացորոշել. դնել ʼի մտի.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»