- ԽՍՏԱՆԱՄ
- (ացայ.) NBH 1-0988 Chronological Sequence: Early classical, 7c, 8c, 10c, 11c, 12c չ. σκληρύνομαι duresco, induror. Խիստ լինել. որպէս կարծրանալ. պնդանալ. կոշտանալ. պնդանալ, ամըրնալ, կոշտ ըլլալ. ... *Ի ջրոց՝ որ պաղեալ խստանան. Շիր.: *Ջուր է, եւ ապա խստացաւ: Խստանալ իբրեւ զքար. Վեցօր. ՟Գ. ՟Զ: *Է՛ որ ʼի ստամոքսէ խանգարելոյ, եւ է՝ որ յորովայնէ խստանալոյ. Եզնիկ.: Խստանան թանձրանան ստամոքք ʼի բազում կերակրոց: Եթէ ոչ կազմես զպատրոյգն, խստացեալ՝ անճառագայթ լինի. Եփր. ծն. եւ Եփր. աւետար.: *ծունկք իւր խստացան իբրեւ զուղտու: Ծունկքն խստացեալ էին ʼի ստէպ ծնրադրութենէ. Սարգ. յկ. ՟Ա. ՟Ժ՟Ա: ԽՍՏԱՆԱԼ. նմանութեամբ՝ Յամառիլ. պնդիլ ʼի կամս իւր. սիրտը քար դառնալ. *Խստաւ սիրտն փարաւոնի. Ել. ՟Է. 22: ՟Ը. 19: ՟Թ. 35: *Խստացեալ մտօք. Ես. ՟Ի՟Է. 8: Եթէ ուրուք խստացեալ քարացեալ եւ սալացեալ սիրտ իցէ. Ոսկ. յհ. ՟Ա. 1: *Անհանճարն եւ ʼի վտանգն գալով խստանայ սրտիւ. Լմբ. առակ.: Կամ Անսաստ լինել. խստամբակութեամբ կամ դժկամակութեամբ վարիլ. *եւ ես ոչ խստանամ, եւ ոչ ընդդէմ դառնամ. Ես. ՟Ծ. 5: *Ընդ որ խստացեալ աբգարու՝ խորհի ապստամբութիւն. Խոր. ՟Բ. 27: Եւ խստութեամբ վարիլ. խստութիւն ցուցանել. չներել. *Ում կամի՝ ողորմի, եւ ում կամի՝ խստանայ. Հռ. ՟Թ. 18: *Խստացար ընդ իս ... եւ այս լի երեսուն ամ է՝ զի պատերազմեցար. Բուզ. ՟Դ. 54: *Եթէ խստանաս, փախնում. Նար. ՟Ի՟Է: Եւ Սաստկանալ. յորել. *Խստացան չարիքն ʼի վերայ նոցա. ՟Ա. Մակ. ՟Բ. 30:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.