- ԱՆԱՇԽԱՐՀԻԿ
- (-) NBH 1-0108 Chronological Sequence: Early classical, 6c, 11c, 13c, 14c ա. Որ չէ ʼի նոյն աշխարհէ կամ գաւառէ. տարաշխարհիկ. օտարական. նժդեհ. պանդուխտ. դրսեցի. ... *Այր մի օտարական եւ անաշխարհիկ եկիր յարեցար ʼի մեզ. Ագաթ.: *Անաշխարհիկ գոլով՝ կարգեցաւ ʼի դասս զինուորաց. Վրք. ոսկ.: *Անաշխարհիկս կոչեաց զնոսա՝ ասելով, դուք չէք յաշխարհէ աստի ըստ իս. Ոսկիփոր.: Հանեալն ʼի քաղաքակցութենէ. գերի վարեալ յօտար աշխարհ. վտարանդի, ստրուկ. ἁνδράποδον mancipium *Իբրեւ զգերի մի զանաշխարհիկ. Եղիշ. ՟Ը: *Զորս եւ կապեալս եւս ածին բազում լլկութեամբ եւ չարչարանօք իբրեւ զանաշխարհիկս. ՟Գ. Մակ. ՟Է. 3: Իսկ ՟Ա. Մակ. ՟Գ. 4. *Գալ դնել զորդիսն իսրայէլացւոց յանաշխարհիկս իւրեանց". այժմու յն. ʼի կորուստ. ἁπώλεια , այլ ըստ մեզ՝ ἁπολίτης qui civis esse desiit *Կին եւ որդիք այնպիսւոյն անաշխարհիկք եղեալ՝ յարքունիս երթիցեն: Ուստերք եւ դստերք իւրեանց յանաշխարհիկս գրեցան. Եղիշ. ՟Գ. ՟Զ: Հրաժարեալն յաշխարհէ. միայնակեաց. *Մի՛ ապականեսցեն զնոյն խորհուրդք չարք՝ առնելով աշխարհականս զանաշխարհիկսն. Կլիմաք.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.