- ԱՆԱՊԱԿԱՆ
- (ի, աց.) NBH 1-0108 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c ա. ἅφθαρτος, ἁδιάφθαρτος incorruptibilis, incorruptus, integer, inviolatus Որ ոչն ապականի. անեղծ. անվթար. անարատ. անմահ. անփուտ. մաքուր. անվնաս. ... *Անեղն եւ անապականն եւ մշտնջենաւորն Աստուած: Անապականն յանապական տան միշտ կայ մնայ: Կենագործեալք անապականիդ: Անապականք, եւ ոչ մահկանացուք: Գրաւական կենդանութեանս անապական է. Նար.: *Յանապականէն ծնանիմք անապական. Խոսր.: *Յանապականութեանն տեղւոջ հանդերձեալ էր մնալ անապական. Շ. թղթ.: *Ոչ ոք տանջեալ՝ անապական. հակառակք ուրեմն ոչ են անապականք: Էութիւն՝ որ ոչ տանջի, անապական է բնութեամբ ... Անապական բարին՝ ոչ ինքն ապականէ զոք, եւ ոչ ցանկայ ընդ ապականութեան ուրուք. Անյաղթ եւ Շ. յամենայն չար.: ԱՆԱՊԱԿԱՆ. որպէս անշաղախ. ἅχραντος inviolabilis *Անապական ճաճանչ. Դիոն.: *Անապական կոյս, որովայն, տաճար, հարսանիք, առագաստ. Շար. եւ այլն: Լայնաբար եւ ոճով ասի. *Անապական պարգեւք, գեղ կերպարանաց, պսակ, մեծութիւն, օդք, անձրեւ, լոյս. Ագաթ.: Պիտ.: Եղիշ.: Նար.: Շար.: *Որ զսիրելիս քո զերիս մանկունսն անապականս պահեցեր ʼի հրոյն. Շար.: *Հաւատք անապական, կամ անապական բան ճշմարտութեան: Ներգործութեամբ անապականաւ. Նար.: *Աղբերացն անապական. Շար. եւ այլն: ԱՆԱՊԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ասի Քրիստոսի՝ ʼի սուրբ խորհրդեան եւ յերկինս, զի է այժմ ʼի փառաւորեալ վիճակի. իսկ ըստ նախկին վիճակի յերկրի՝ որպէս անփուտ ʼի գերեզմանին, որպէս անախտ, կամ հեռի յանգոսնելի կամ ʼի հարկեցուցիչ կրից. զի զամենայն կամաւ կրեաց: *Մարմին քո անապական լիցի ինձ ʼի կեանս. Պտրգ.: *Ետ զմարմին իւր զերկնաւոր՝ զանապական եւ զհոգեւոր: Զանապական զաստուածազգեաց մարմինն. Շար. եւ այլն: մ. ԱՆԱՊԱԿԱՆ. մ. Իբր անապականութեամբ. եւ յաւէժաբար. *Մեռեալն եկն արտաքս անապական. Շար.: *Զմարմինս զայս անապական զգենուն, եւ անապական կենցաղավարին յաւիտեանս. Վրք. հց. ԺԴ: *Մինչեւ ցայժմ անապական նորայն պատմին մարգարէութիւնք. Պիտ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.