ԿԱՊԵՄ

ԿԱՊԵՄ
(եցի.) NBH 1-1054 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 12c ն. δέω, ἑπιδέω, καταδέω, ἑκδέω , δεσμεύω ligo, vincio. Կապով զօդել. յօդիւ միաւորել. կցել. աղխել. զուգել. յարել. յեռուլ. եւ Ի կապանս արկանել. պնդել. պրկել. կաշկանդել. կախել. արգելուլ. խափանել. ծրարել. պատել. կապել, կապկըպել, կպցընել, փակցընել, արգիլել. ... եբր. ասար. *Կապել կարմիր ʼի ձեռին, կամ նշան կարմիր ʼի պատուհանին: կապել կապով, կարովք նորովք, սամետիւք լուծ նմա, անուր ʼի քիթս: Ի՞ւ կապիցիս: Կապել պատանու զաչս, զորթոյ զյավանակ, զլար զպատուհանէ: Որայ կապել ʼի դաշտի: Կապեցէ՛ք զայդ՝ խրձունս, կամ ʼի խրձունս: Միով խաւարային շղթայիւ ամենեքեան կապեցան: Կապեալ ոտիւք, եւ կապեալ ձեռօք: Եւ մեռեալն ոտիւք կապելովք: Զամենայն ականս պատուականս ʼի քեզ կապեցեր: Վեց աստիճանք էին աթոռոյն կապեալք ոսկւով. եւայլն: *Երկան զուլանէն հրամայէ կապել. Խոր. ՟Բ. 45: *Կապել զցցոյ միոյ. ՃՃ.: *Երկու ձեռքն կապեալ ʼի վերայ գլխոյն. Վրք. հց. ՟Դ: ԿԱՊԵԼ. Նմանութեամբ, եւ պէսպէս ոճով. *Զոր կապեսցես կամ կապիցէք յերկրի, եղիցի կապեալ յերկինս. Մտթ. ՟Ժ՟Զ. 19: ՟Ժ՟Ը. 18: *Զլեզու քո կապեցից կապեցից ʼի քիմս քո. Եզեկ. ՟Գ. 26: *Կապեալ լեզուն արձակի. Իգն.: *Ի ժամ մահուն կապեցաւ բերանն. Կանոն.: *Զգունդն ասորւոց կուրութեամբ կապէր. Խոսր.: *Որ հանապազ կապէ զբերան իւր ընդ երդման, կապէ զհոգի իւր ընդ հուր գեհենին. Մանդ. ՟Բ: *Ընդ նզովիւք կապեսցի ʼի հարցն. Յճխ. ՟Ի՟Գ: *Կապիլ ընդ հնազանդութեամբ, կամ ընդ հարկաւորութեամբ. Մծբ. ՟Ժ՟Գ: Մանդ. ՟Ժ՟Ա: *Ի սնոտի յոյս կապիցէ. Եզնիկ.: *Կապեցին զանձինս իւրեանց ʼի սէր նորա: ՃՃ.: *Պատուհաս ʼի վերայ փղապետին կապէր. ՟Գ. Մակ. ՟Ե. 15: *Զմեծագոյն ʼի վերայ կապիցէ դսրովանս. Պիտ.: *Կապեա՛ կամուրջ. Ճ. ՟Ա.: *Փայտեայ պահանգս կապէին ʼի մէջ որմոյն. ՟Ա. Եզր. ՟Զ. 9: *Այն որ կապեաց կամար զերկինք. Շ. եդես.: *Ոչ մեծութեան ինչ նշանակ է այնչափ զարդ յանձին կապել. Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը: *Մի՛ կապեր զխոստովանութիւնդ, եւ ես արձակեցից զիմ բարերարութիւնս. Եփր. զղջ.: *Եթէ էր հաստեալ կապեալ մտացն ադամայ ʼի պատուէր արարչին, ոչ լինէր մարմին նորա լուծեալ յօդելոյ անտի: Ոչ կապեաց նա ʼի փորի իւրում զպատուէրն. Եփր. ծն.: *Կապեալ դուռն արգանդի նորա բացաւ. Եփր. թագ.: *Կապեաց եղիա զանձրեւածին ամպ, եւ արձակեաց. Սեբեր. ՟Ժ՟Ղ: *Կապեաց զաննիւթ բնութիւնն ընդ նիւթականիս (զհոգի ընդ մարմին), որքան կամեսցի՝ որ կապեացն. եւ դարձեալ լուծանէ՝ որպէս կամի, եւ վերստին կապէ. Սարգ. ՟բ. պ. ՟Բ: *Պատկեր էիր աստուծոյ, եւ վատթարիդ կապեցար: Առ որս. ՟Ժ՟Բ: *Պատկառիմ ասել, թէ՝ եւ ընդ սանդարամետականին կապեցաւ. Նար. ՟Խ՟Ը: *Ընդ զգալի ձայնիս եւ զմտացն յօժարութիւն պարտ է կապել. Ի գիրս խոսր.: *Ոչ քահանայք ակումբ կապին. Գր. տղ. յերուսաղէմ.: ԹԱԳ կամ ՊՍԱԿ ԿԱՊԵԼ. Տե՛ս ԹԱԳ, եւայլն:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Полезное


Смотреть что такое "ԿԱՊԵՄ" в других словарях:

  • ԲԱՆՋԱՐԱԾԱԽ — ( ) NBH 1 437 Chronological Sequence: Unknown date Տ. ԲԱՆՋԱՐԱՎԱՃԱՌ. *Բանջարածախեմ. գնեմ մեծամեծ տրցակս, եւ կապեմ փոքերս, եւ վաճառեմ. Վրք. հց. ձ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԿԱԶՄԱԾ — (ոյ, ոց, եւս եւ ի, ից.) NBH 1 1030 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 12c, 14c գ. ԿԱԶՄԱԾ որ եւ ԿԱԶՄՈՒԱԾ. Ի վերացեալն՝ կազմութիւն, շինութիւն. հանդերձանք. պատրաստութիւն. շէնք, կազմուածք. ... յն. եւ լտ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՊՈՒՏՈՒԿ — (տկի, կաց, եւ տկունք, տկանց.) NBH 2 0660 Chronological Sequence: Unknown date, Early classical, 12c, 13c գ. χυτρίς, χυτρίον ollula. Պոյտն փոքրիկ, խէցէղեն կամ պղնձի. պըտուկ. ... *Ետ հրաման՝ երկաթի պուտկօք հալել կապար. Ագաթ.: *Գտին կուժ մի ջրով, եւ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՏՐՑԱԿ — (ի, աց.) NBH 2 0900 Chronological Sequence: Unknown date, 13c, 14c գ. Խուրձ. կապոց խոտոց՝ եղեգանց՝ գաւազանաց եւ այլոց իրաց. իբր δέσμα, σύνδεσμος, φάκελλος, φακελλίδιον fasciculus. ... *Առի տրցակ մի եղէգն: Ժողովեցին եւ արարին տրցակ, եւ եդին ընդ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»