- ԿԱՐՃԱՄԻՏ
- (մտի, տաց.) NBH 1-1073 Chronological Sequence: Early classical, 6c, 9c, 10c, 11c, 12c, 14c ա. ὁλιγόψυχος, μικρόψυχος pusillanimus. որ եւ ԿԱՐՃՈԳԻ, կամ ՓՈՔՐՈԳԻ. Որոյ կարճ է միտ. իբր ո՛չ երկայնամիտ, նեղսիրտ, անհամբեր. ... *Այր երկայնամիտ բազմապատիկ է խորհրդովք, իսկ կարճամիտն յոյժ անմիտ է. Առակ. ՟Ժ՟Դ. 29: *Որ ոչ համբերէ փորձութեանց, կարճամիտ է. Ոսկ. ՟ա. թես.: *Իբրեւ կարճամտի եւ անքատի անուն բամբասիցի. Ոսկ. ես.: *Կարճամիտ լինել, եւ զանձն ʼի հոգս մաշել չէ՛ օրէն: Որ կարճամիտն է, եւ ցաւագնի ʼի թշնամանս. Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.: *Մարդիկ կարճամիտք եւ տկարք այնպիսի առաքինութիւնս եւ երկայնամտութիւնս ստանան. Սարգ. ՟ա. պ. ՟Ղ: *Կարի իմն տկար եւ կարճամիտ է ազգ մարդկան, եւ յաղագս այսորիկ ոչ հաւատայ խոստման իրիք առանց գրոյ. Բրսղ. մրկ.: ԿԱՐՃԱՄԻՏ. Վատասիրտ. Վհատեալ. տարակուսեալ. անյոյս. *Մխիթարեցարո՛ւք կարճամիտք սրտիւք. Ես. ՟Լ՟Ե. 4: *Մխիթարեցէք զկարճամիտս. ՟Ա. Թես. ՟Ե. 14: *Ամէներկչոտ խենեշութեան կարճամտին. Նար. ՟Ղ՟Բ: ԿԱՐՃԱՄԻՏ. Տկարամիտ. անմիտ. տխմար. տգետ. խելքը կարճ. ... *Զի եթէ միաբանէին տարերքս, գուցէ ոք ʼի կարճամտաց եւ աստուած անապական զնոսա կարծէր. Եղիշ. ՟Բ: *Զիմաստանոց եւ զանմտիցն զանհարթութիւն, զհանճարեղիցն եւ զկարճամտացն զանկցորդութիւն. Արծր. ՟Ա. 1: *Կարճամտացն եւ հակառակասիրացն թուի ʼի բաց բառնալ զանձնիշխանական կամս: Այսոքիկ կարճամտացն ո՛չ ըստ կանխի բանիցն իմացեալ լինին: Մի՛ արդեօք կարճամիտք զուգակշիռ եւ հաւասարապէս զհայրութեան եւ աստուածութեան իմասցին զասացուածն ʼի մէջ մեր եւ քրիստոսի. Նանայ.: ԿԱՐՃԱՄԻՏ. Ոչ առատասիրտ. ճշդօղ. ռիշդ. ... *Պարտ էր, թէ՝ եւ զքոյն իսկ տայիր, չլինել այնպէս խնայօղ. իսկ այժմ զտեառնն տաս, ընդէ՞ր լինիս կարճամիտ. Ոսկ. յհ. ՟Բ. 30:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.