- ԿՈՂԿՈՂԱԳԻՆ
- (-) NBH 1-1111 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 10c, 12c ա.մ. Որ յոյժ կողկողի, եւ կողկողելով. Լալագին. ողորմագին. ցաւագին. կղկաթելով, եւ նախանձաբեկ լինելով. *Հայեսցիս ստէպ կողկողագին յամենայն բարութիւնս. ՟Ա. Թագ. ՟Բ. 3: *Զորս տեսատէին կողկողագին միշտ եւ արտօսրաբուղխս. Փարպ.: *Աչս կողկողագինս արտասուօք ողբոց: Կողկողագին թախծանք, կամ հառաչանք, կամ հեծեծանք, կամ հեծութիւն. Նար. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Գ. ՟Ի՟Է. լ. ՟Կ՟Զ: *Եւ պաղատանք յոյժ կողկողագին. Գանձ.: *Միայն յերկինս ամբառնային՝ զաչըս մտաց կողկողագին. Շ. եդես.: *Ահա տառապիմ կողկողագին, եւ ոչ ոք ողորմի. Մաշկ.: *Հեթանոսք որդիանան, եւ նոքա շունք լինին, եւ ղօղանջեն կողկողագին. Տօնակ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.