- ԿՈՐՃԱԼԵԶՈՒ
- (-) NBH 1-1120 Chronological Sequence: Unknown date, 13c ա.գ. ԿՈՐՃԱԼԵԶՈՒ ԿՈՐՃԱՅ. Որոյ բարբառն է փոքր մի թիւրեալ եւ խանգարեալ, կամ խորթ եւ կորդ. որպիսի էր բնակչացն յաշխարհին կորճէից ʼի հայս, որ կոչին գորդայք, կորդուք, կորդուացիք, սահմանակիցք մարաց. յորմէ եւ այժմու բնակիչք այլազգիք քիւրտ կոչին, եւ աշխարտն քիւրտիստան. *Գորդա կոչէ զկորճալեզուն. Զոր ʼի յունին դորացի անուանեն լեզու (որպէս խոտորեալ ʼի բուն ելլադականէն ատտիկեցւոց). Երզն. քեր.: *Զքոյ լեզուիդ դլտելն բաւանդակ զբառսն (կամ զբարսն) զեզերականս, որպէս զկորճայ եւ զտայեցին եւ զխութայինն. Երզն. քեր.: *Գալիլեայ լեզուն մի է ասեն, եւ կորճայ, եւ կարի շինական. եւ զիա՛րդ լսեմք մեք յիւրաքանչիւր բարբառս՝ յորում ծնեալք եմք. Տօնակ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.