- ԿՈՓԵՄ
- (եցի.) NBH 1-1126 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c ն. (լծ. յն. գօ՛փդօ). λαξεύω, λατομέω, κόπτω , τύπτω incido, excido, caedo, tundo եւն. Հարկանել, բախել կռանաւ, կամ մրճով եւ ուռամբ. տաշել, կոկել, հարթել, գործել կամ յարդարել զքար, զերկաթ, եւ զփայտ. ... *կոփել տախտակս քարեղէնս: Ի վէմն՝ յորմէ կոփեցարուք: Միթէ պատկէր կոփաց զնա հիւսն: Ուրագ սրեաց, եւ կոփեաց նովաւ: Քաջալերեսցէ զդարբին՝ կռել կոփել, ուռն հարկանել. եւայլն: *Քարինս կոփել չորեքկուսի. Խոր. ՟Բ. 53: *Քան զծառայս եւս չար կոփէին. Ոսկ. ես.: *Խուցս այս դարբնոց է. մի տաս, եւ մի առնուս ʼի խոփելն. Խոսր.: *Լե՛ր որպէս բարւոօ ըմբշամարա առ բանսարկուն. եթէ կոփէ քեզ աստի, կոփեա՛ դու նմա անտի. Վրք. հց. ձ: *Կոփէ երիցս (ուռամբ զկոչնակն). Մաշտ. ժամահար.: ԿՈՓԵԼ. (2-1056) որպէս յն. Գօ՛փդօ. κόπτω Հարկանել (որով). *Օ՛ծ զպարանոցդ քո, ես կոփեցից սրովն: կոփեա՛ ուժով: Կփեալ ուժգին՝ ետես զպատուական գլուխ նորա հատեալ: Կոփեալ սրովն եսպան եւ զմիւս տղաձն. Վրք. հց. ձ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.