- ԿՐՃԱՏԵՄ
- (եցի.) NBH 1-1137 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c ն. հատանել զթլփատն, կամ զերկուորիս. թլփատել. մանաւանդ Ներքինացուցանել. *Որ կրճատեաց զինքն մի՛ եղիցի ժառանգաւոր: Եթէ ոք ժառանգաւոր զինքն կրճատեաց, լուծցի Կանոն.: Տ. եւ Կրճատեալ: Առաւել լայնաբար, Հատանելով իմն կարճել. յապաւել. ծայրատել. խեղել. զենուլ. բառնալ ʼի կենաց կամ ʼի միջոյ. կիսակտուր ընել, կտրել. ... *Ընդդէմ եկաց քեզ ʼի ճանապարհին, եւ կրճատեաց զվերջն քո. (յն. զպոչ քո): Ելանէին յամենայն քաղաքաց, եւ կրճատէին զնա. Օր. ՟Ի՟Ե. 18: ՟Ա. Մակ. ՟Է. 46: *Եթէ կրճատեսցի երկոտանինʼʼ. այսինքն կարեսցին կամ ծայրաքաղ լիցին ոտք նորա. Պորփ.: *Զպարարտսդ կրճատէքʼʼ. այսինքն զենուք. Մծբ. ՟Ժ: *Մարկիոնացիքն շուրջ կրճատեցին զպատգամս հնոյ կտակարանաց ʼի նորոց կտակարանաց աստի. Կոչ. ՟Ժ՟Դ. յն. պարաբարձին: *Զմարդկայինն ʼի բաց կրճատեալ եհան ʼի մարմնոյն քրիստոսի զբանական հոգին. Յհ. իմ. երեւ.: *Ո՛չ համայնաջինջ եւ ամենասպառ զսերմն ծննդոցն կրճատեցեր: Որպէս ʼի հատումն եւ ʼի նուազութիւն միոյ յանդամոցս՝ կրճատեալ իմն է յօրինուած կազմութեան մարմնոյ: Սահմանաւն սիրոյ զպարտեաց արմատ կրճատեաց. Նար. ՟Լ՟Զ. ՟Խ՟Զ: Նար. կ.: *Ոչ յանդիմանիմք կամ ʼի բանէն կամ ʼի մարմնոյն նորին կրճատել զմասն ինչ կենդանական զօրութեանն. Խոսրովիկ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.