ՀԱՄԲԵՐԵՄ

ՀԱՄԲԵՐԵՄ
(բերի, բեր. եւ բերեցի, բերեա՛.) NBH 2-0026 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 11c, 14c չ. ὐπομένω, ὐποφέρω sustineo, suffero, tolero եւն. διακαρτερέω perduro. Բերել յանձին սիրով եւ երկայնմտութեամբ զընդդէմսն յօժարութեան. կրել զկիրս եւ զվիշտս անտրտունջ. տանել իրաց ծանունց. հանդուրժել. ժուժկալել. հանդարտել. անխռով, եւ յուսով սպասել. ... *Նեղութեան համբերեցէ՛ք: Վասն քո համբերի նախատանաց: Չարեացս ոչ համբերիցեմք: Բարկութեան տեառն համբերից (կամ համբերեցից): Որպիսի հալածանաց համբերի: Երանեալ է այր՝ որ համբերիցէ փորձանաց: Համբերեցէք աւուրս եւս հինգ: Ես համբերես ձեզ: Եւ ես քեզ համբերի զօրհանապազ: Համբե՛ր տեառն, եւ քաջալերեա՛ց: Համբերելով համբերի տեառն: Համբեր անձն իմ բանի քում: Համբերից անուան քում: Վասն անուան քո տէր համբերի: Որ համբերեսցէ կամ համբերեացն ʼի սպառ, նա կեցցէ. եւ այլն: *Ոչ համբերեն առ կատարած գործոյն (այս ինքն ʼի սպառ). Ոսկ. յհ. ՟Բ. 23: *Դիւրաւ համբերեմք մեծի նեղութեանս առ սէր այնր յուսոյ՝ զոր տեսանեմք. Եղիշ. ՟Ը: *Համբերեա՛ մինեւ յաւուրս կատարեալ հասակի քո. Ոսկիփոր.: Լինի եւ հյց. խնդ. ըստ յն. ոճոյ, եւ ըստ հյ. բայիս Բերել. *Հեզութեամբն համբերիցէ զթշնամանսն հայհոյչացն. Ոսկ. մ. ՟Գ. 34: *Աստուած զմեղս աշխարհականաց համբերէ. այլ զմեղս կրօնաւորաց ոչ համբերէ. Վրք. հց. ՟Բ: *Եւ նոքա համբերին զգերութիւն, եւ զանզաւակութիւն որովայն. Եփր. օրին.: Այլ անսովոր է ասել. *Նոյ հինգ հարիւր ամ համբեր յամուսնութենէʼʼ. այս ինքն ժուժկալեաց. Եփր. ծն.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужен реферат?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»