- ՀԱՆԳՉԻՄ
- (գեայ, գի՛ր, գուցեալ.) NBH 2-0038 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 7c, 8c, 10c, 11c, 13c - παύομαι, ἁναπαύομαι, καταπαύομαι requiesco κοιμαίω dormio, cubo αὑλίζομαι maneo, diversor եւն. (լծ. անկանիլ, ընկողմանիլ. եւ յանգիլ.) Նստելով կամ ննջելով՝ ոգի առնուլ ʼի վաստակոց. անդորրանալ. դիւր գտանել. դադարել. զտեղի առնուլ. բնակել. ագանիլ. իջեւանել. եւ Իջանել. յոգնութիւն առնուլ, տեղ մը ինջնալ՝ նստիլ, պառկիլ. ... *Ի նմա հանգեաւ յամենայն գործոց իւրոց: Ուր դու երթայցես՝ երթայց, եւ ուր հանգչիցիս՝ հանգեայց: Հանգի՛ր, կե՛ր ա՛րբ, եւ ուրա՛խ լեր: Ննջեցէք, եւ հանգեցարո՛ւք: Եմուտ սաւուղ հանգչել: Հանգեան անդ: Հանգչել առ հռագուելայ: Մի՛ եւս հանգիցես դու ʼի նինուէ: Հանգեայց ʼի տառապանաց: Հանգչել առ մսուր քո: Յիս հանգուցեալ է ʼի մոլորութիւն: Ցօղ հանգիցէ ʼի վերայ հնձոց իմոց: Գանձ ցանկալի հանգիցէ ʼի բերան իմաստնոյ. եւ այլն: *Որպէս աշխատեալն հանգչի ʼի վերայ գրաստոյ, սոյնպէս աստուածութիւնն ʼի սուրբս եւ յընդունելիս հանգչի. Մեկն. ղկ.: *Հանգչել ʼի պատերազմաց. Խոր.: *Առ առն մեղաւորի եմուտ հանգչել. Իգն.: *Ի նմա հանգուցեալ են աստուածեղէն կամք. Յճխ.: Հանգիցէ յիս ամենակալ հոգիդ խաղաղութեան. Նար. ՟Ժ՟Զ: *Յակոբեանքն՝ առ որս օրհնութիւնն հանգեաւ. Նախ. յոբ.: *Սովոր իս են լսելիք մեր հանգչել ʼի վերայ չարին. Եփր. ՀԱՆԳՉԵԼ. Յանգ ելանել. աւարտիլ. դադարել. *Սկսեալք ... հանգեան ʼի յիսներորդ ՟Ըերորդի ողոմպիադին, կամ ʼի հարիւրերորդ ՟Դ՟Ժերորդն: Սկսեալս յեգիաղեայ, եւ հանգուցեալս ʼի զեւքսիպպոս: Հանգուցեալս ʼի մարկոս վաղերիոս. Եւս. քր.: ՀԱՆԳՉԵԼ. Վախճանիլ, եւ թաղիլ մարմնով, որպէս եւ հոգւով մտանել կամ գտանիլ ʼի հանգիստն երկնից. *Հանգեաւ նա, եւ ժողովեցաւ առ հարս իւր: Հանգիցես եւ յառնիցես ʼի ժամանակի քում ʼի վախճանի աւուրց. ՟Ա. Մակ. ՟Ժ՟Դ. 30: Դան. ՟Ժ՟Բ. 19: *Ի ժամանակի անդ հանգեաւ մովսէս. Մծբ. ՟Ը: *Հանգեաւ ʼի նազարէթ ʼի տան իւրում (յովսէփ). Խոր. առ արծր.: *Զհաճոյական աղօթս հատուցեալ ʼի քրիստոս հանգեաւ. Կորիւն.: *Կատարեալ զընթացս նահատակութեան իւրոյ՝ հանգչէր. Փարպ.: *Ի քաղաք տեառն ... գնասցես յուսով, եւ հանգիցես ընդ հրեշտակաց դասս: Ի հանգիստ քո տէր՝ ուր ամենայն սուրբք քո հանգչին. Շար.: Տե՛ս եւ ʼի վեր անդր՝ ՀԱՆԳՈՒՑԱՆԵԼ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.