- ԱՆԳԻՐ
- (-) NBH 1-0126 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 12c, 13c ա. ἅγραφος, -ον non scriptus, -um Որ ինչ չէ գրեալ ի սուրբ գիրս կամ յարտաքինս. չանցեալ ʼի գիր. աւանդութեամբ հասեալ. ʼի բնէ յայտնի. չիգրած. ... *Օրէնս անգիրս: Անգիր օրինադրութիւն: Աբրահամ ո՛չ գրովք ուսեալ, այլ անգիր բնութեամբ ճեպեալ, օրէնք ինքն ելով, եւ անգիր գիրք. Փիլ. ՟ժ. բան. եւ Իմաստ: *Որք գրոյն չեն ինչ դիւրընկալ, անգիր զինու մարտիջիր ընդ նոսա. Կոչ. ԺԶ: *Անգիր հին զրոյցս. Խոր. ՟Ա. 5: *Անգիր յիշատակօք. Պիտ.: *Ողիմպիադս անգիրս. Եւս. քր. ՟Ա: *Թէ այնպէս իցէ, յանգիր (իրս. յն. յանգիրս) եկեսցուք, որ այժմ իսկ յաշխարհիս լինին. Ոսկ. ՟ա. թես.: մ. ԱՆԳԻՐ. մ. Առանց գրոյ. ἁγράφως sine scripto *Գրով եւ անգիր՝ աստ եւ հեռաւորագոյն հաւատս մեր քարոզի. Առ որս. ՟Թ: *Գրով եւ անգիր քարոզել. Տօնակ.: *ԶՅոթորի եւս զխրատն չանցուցեալ անգիր. Կորիւն.: *Քննեցի զհակաճառութիւն երկուց կողմանցս գրով եւ անգիր. Լմբ. ատ.: ԱՆԳՐՈՎՔ. Որպէս նոյն ընդ վ. (=ԱՆԳԻՐ) *Գրովք եւ անդրովք քարոզէ նոցա. ՃՃ.: ԱՆԳԻՐ. Ուր չիցէ ինչ գրեալ. ոչ փորագրեալ. ոչ դրոշմեալ. ἅσιμος non signatus *Քարտէս է անգիր՝ միտս մեր. Վրք. հց. ՟Զ: *Չորեքդրամեան մի ոսկի անգիր. Յոբ. ԽԲ. 11: Կամ իբր անգրելի. ոչ դրոշմելի տառիւք. որ չի գրուիր. ... ἁγράμματος qui scribi non potest *Նշանակեն իմն եւ անգիր թնդմունք. որզան, գազանացն. Պերիարմ.: ԱՆԳԻՐ. Անգէտ գրոց կամ դպրութեան. *Տացեն զնոյն գիր ցայր մի անգիր. Գէ. ես.: *Ի ձեռն տասն աղքատ եւ անգիր արանց. Ոսկ. գծ.: *Նորին անգիր եւ ձկնորս եւ յիմար աշակերտացն հետեւեսցուք. Վրք. հց. ՟Ա:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.