ՀԱՍՏԱՏԵՄ

ՀԱՍՏԱՏԵՄ
(եցի.) NBH 2-0055 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c, 12c ն. στερεόω, στερίζω, ἴστημι, ἑφίστημι, βεβαιόω stabilio, consolido, colloco, statuo, firmo, constituo, roboro πήγνυμι pango եւն. Հաստատ զետեղել. դնել,. կանգնել. պնդել. ամրացուցանել. կացուցանել. որոշել. կարգել. սահմանել. կազդուրել. զօրացուցանել. ... *Հաստատել զտապանակն ʼի մէջ խորանին. զտաճար բնակութեան ʼի միջի մերում: Սանդուխք հաստատեալ յերկրի ... եւ տէր հաստատեալ կայր ʼի նմա: Հաստատեմ զուխտ իմ ընդ ձեզ: Հաստատեցին բան: Հաստատեաց զմեզ ընդ իւր ʼի բարեկամս եւ ʼի թիկունս: Հաստատեցին նմա ազատութիւն: Հաստատեցաւ ագարակն այն աբրահամու: Որդւոյ իւրում հաստատեսցէ զնա: Ոչ լինիցի հաճոյ յաչս տեառն իւրոյ՝ որում հաստատեցան: Հաստատել զսիրտ հացիւ, կամ հացի զսիրտ: Կերաւ, եւ հաստատեցաւ այնու ոգի նորա: Իբրեւ հաստատեցաւ մանուկն, եւ այլն: *Հաստատեա՛ ʼի մտի քում զամենայն զոր ես ցուցից քեզ: Հաստատեսցի բան մեր ʼի սրտի քում: Մի՛ հաստատեր զակն քո ʼի նա. եւ այլն: ՀԱՍՏԱՏԵԼ. κτίζω creo ποιέω facio. Հաստել. ստեղծել. առնել. *Որոյ ձեռք հաստատեցին զամենայն զօրս երկնից: Ո՞չ մի աստուած հաստատեաց զձեզ: Աստուած հաստատեաց զմարդն յանեղծութեան: Հաստատեաց զաշխարհ յանկերպարան նիւթոյ: Բանիւ տեառն երկինք հաստատեցան. եւ այլն: ՀԱՍՏԱՏԵԼ ԶԵՐԵՍՍ, կամ ԶՁԵՌՆ, կամ ԶՄԻՏՍ, է Որոշել երթալ՝ կամ առնել ինչ, մանաւանդ սպառնալեօք: Տե՛ս Եզեկ. ՟Զ. 12: ՟Ժ՟Դ. 8: ՟Ժ՟Ե. 7: ՟Ի՟Ա. 2: ՟Ա. Մնաց. ՟Ժ՟Ը. 3: Ել. ՟Է. 3: Սղ. ՟Լ՟Է. 2: ՀԱՍՏԱՏԻԼ որպէս Յենուլ՝ իրօք կամ նմանութեամբ. *Յամուրն ... զինուն պատրաստութիւն հաստատեալ կային. ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 27: *Որ հաստատի ʼի ստութիւն, նա զհողմս արածէ. Առակ. ՟Թ. 12: *Զերծեալք ʼի չարեաց՝ հաստատեսցին ʼի քեզ տէր. Իմ. ՟Ժ՟Բ. 2: *Ի քեզ հաստատեցայ ես յարգանդէ. Սղ. ՟Հ: ՀԱՍՏԱՏԵԼ իլ. բազմապատիկ ոճով վարի յամենայն գիրս. *Գրեա՛ զտեսիլդ ʼի տախտակի, եւ ʼի գիրս հաստատեա՛: Արձան հաստատեա՛ միշտ անկործան՝ սբոյդ առաջի. Կորիւն.: Նար.: *Զստուերականն ելից, եւ զճշմարտութիւնն հաստատեաց. Շ. մտթ.: *Հաւանեալք ճշմարտութեանն՝ հաստատեմք զնոյն այսպէս. Լմբ. պտրգ.: *Ոչ եթէ հաստատեցաք ստուգութեամբ: Հաստատել զիւրեանց կարծիս. Իգն.: *Շինէր զեկեղեցիս, եւ հաստատէր քահանայս. ՃՃ.: *Գիտաց զնենգութիւն խորամանկութեան նորա, եւ ոչ կամեցաւ հաստատել զլսելիս իւր. Մծբ. ՟Զ: *Յայտնեսցէ զսէրն նոցա, որով հաստատեցան առ նա. Իգն.: *Հովիւ հանճարեղ հաստատեցաւ յեկեղեցին նազիազու. Վրք. ածաբ.: *Այսպիսի իցեն ախտիցն ալիքն, որ թէ նստիս նոցա գեր ʼի վերոյ, հաստատեցար հմուր ղեկավար կենցաղոյս. Մաշկ.: *Ի հաւասարակողից եռանգիւնից հաստատեցաւ. Նիւս. կազմ.: *Որ ʼի պատկեր արարդին քո հաստատեցար. Վեցօր. ՟Ը: *Ապաքէն իցէ աստուած էոցն եւ հաստատելոցն. Կոչ. ՟Ժ՟Զ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Полезное


Смотреть что такое "ՀԱՍՏԱՏԵՄ" в других словарях:

  • ՀԱՍՏԱՏԻՄ — ( ) NBH 2 0055 Chronological Sequence: Unknown date Տ. ՀԱՍՏԱՏԵՄ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՈՒԽՏ — (ի, ից.) NBH 2 0541 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 10c, 11c, 12c գ. (լծ. այլազգ՛՛. ագթ. ահթ. ուհտէ. ուհտէն, վատ, վասիէթ. յն. էւխի՛ . որ եւ աղօթք. լտ. բա՛քդում ). Խոստումն հաստատուն. խօսք հաւատարիմ իբր երգմամբ չափ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՍՈՒՐ 2 — (սրոյ, սուրք.) NBH 2 0733 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 8c ա. ξίφος, μάχαιρα, ῤομφαία gladius, ensis παραξιφίς pugio, sica եւ ξιφόν novacula. որ եւ ՍՈՒՍԵՐ. Երկաթ սրեալ ʼի հատանել. վաղակ. վաղակաւոր. դաշոյն. նրան. եւ Դանակ. կտրոց …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»