ՀԵՏԵՒԻՄ

ՀԵՏԵՒԻՄ
(եցայ.) NBH 2-0091 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c, 13c ձ. ՀԵՏԵՒԵՄ ՀԵՏԵՒԻՄ ἁκολουθέω, ἔπομαι , ἕπειμι sequor, consequor, subsequor, imitor. Զհետ երթալ ուրուք. գնալ զկնի հետոց կամ ընթացից ուրուք. եւ Զհետ լինել. հետամուտ լինել իմիք. վարիլ իւիք. նմանիլ. անսալ. ետեւէն երթալ. ... *Հետեւեաց լուսաշաւիղ քեզ ʼի յերկինս արեամբ մահու. Շար.: *Անմոլար հետեւեցից զհետ հովուիդ. Նար. երգ.: *Հետեւեցիք զհետ չար ընթացողին. Մաշկ.: *Թողին զգործ անցաւոր լուսոյս, եւ հետեւեցին ʼի մեծ եւ յիմանալի եւ յանստուեր լոյսն. Մեկն. ղկ.: *Հետեւեաց զկնի հետոց նոցա: Ըստ կարի մերում հետեւիմք հետոց նորա: Գեղեցկապէս հետեւեալ նախնեաց: Դէմ եդեալ հետեւել առ քեզ բոլորիցդ աստուած: Արժանի լիցի հետեւել մեծ մարգարէին եղիայի: Հետեւել զկնի ձայնին աստուծոյ. Ճ. ՟Բ.: Խոսր.: Նար.: Մաշտ.: Սարգ. յկ. ՟Է: *Իբրու առաջնորդաց հետեւին. Պղատ. տիմ.: *Հետեւել հայրենի առաքինութեան, կամ հաւատոյ առաջնոց իսրայէլականաց, կամ ընդ համառօտ հաւաստութիւն: Ումպէտ գործոց հետեւիք: Փառաց հետեւեցաւ: Յէժարութեամբ հետեւի ուղիղ շաւղաց. Խոր.: Արծր.: Յհ. կթ.: Խոսր.: Մաշտ.: *Մի՛ թողուր զիս հետեւել կամաց իմոց. Եփր. խոստ.: *Բնականաբար հետեւեալք չափաւոր կերաւրոյ. Բրս. թղթ.: ՀԵՏԵԻԵԼ Երթալ. յառաջ գնալ. շարունակել հետզհետէ զճանապարհ. դիմել. ընթանալ. ուղեւորիլ. (իրօք կամ նմանութեամբ.) ... *Ընդ անկոխ հետեւել եւընդ անճանապարհ: (Ընդ) լայն ճանապարհն հետեւել. Փիլ. բագն.: Շ. յիշատ.: *Առ խնդութեան ոչ հետեւէին ʼի տեղին՝ ուր երթալոցն էին. Ճ. ՟Բ.: *Հետեւել յըղձալի քաղաքն երուսաղէմ. Եպիփ. սղ.: *Առանց լլկանաց հետեւել ʼի կեանս օթեւանացդ պատրաստութեան. Նար. ձ: *Ըստ արտուղի հետս հետեւեալ: Յանապատս հետեւեալ. Շ. վիպ.: *Չի՛ք երբէք ʼի լրումն պատուիրանին ժամանել, որչափ ընդ կենացս շաւիղ հետեւիմք. Շ. ՟ա. յհ. ՟Ժ՟Զ: *Ճանապարհ է կենցաղոյս ընթացքն, ընդ որ հետեւիմք ʼի գերեզմանն: Ընդ որ այսօր հետեւիմք. Լմբ. առակ. եւ Լմբ. ատ.: դիմազ. ՀԵՏԵՒԻ ՀԵՏԵՒԻՆ. դիմազ. Հետեւանայ. զհետ գայ. ʼի դէպ գայ. հետեւորդ կամ հետեւանք է. ձեռնարկի. յարմարի. *Ողբերգութեան արտօսր հետեւի, իսկ կատակերգութեան ծաղր. Նոննոս.: *Իմաստութիւն զխոհականութիւնն ասէ, որում եւ այլք առաքինութիւնքն հետեւէին. Նախ. իմ.: *Ամենայն իրօք հետեւեսցի (ձեռնարկութեամբ). Կիւրղ. թղթ.: *Նախատեսութիւն՝ միայն արարչականին այս հետեւեսցի. Յհ. իմ. երեւ.: *Հարկաւորն գոլ ոչ հետեւի կարելումն գոլ: Հետեւին ուրեմն եւ այսք հակասութիւնք. Անյաղթ պերիարմ.: *Յարմարութեամբ հետեւին միմեանց կարգք սաղմոսաց. Լմբ. սղ.: (որ հայի եւ ʼի նախընթաց նշանակութիւնս:)

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать курсовую

Полезное


Смотреть что такое "ՀԵՏԵՒԻՄ" в других словарях:

  • ԹԵԼԱԴՐՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0805 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c գ. συμβουλή consilium, consultatio, sssuasio παραίνεσις monitum, suggestio Յուշարարութիւն. ազդումն. յորդոր. խրատ բարի կամ չար. *Թելադրութեամբ սատանայի: Զթելադրութիւնս… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀՐՃՈՒԱՍԻՐՈՒԹԻՒՆ — ( ) NBH 2 0143 Chronological Sequence: 7c գ. Սէր հրճուանաց կամ հրճուական. խայտալն. *Հետեւիմ յաւէտախաղաց հրճուասիրութեամբ. Թէոդոր. կուս …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՅԱՒԷՏԱԽԱՂԱՑ — ( ) NBH 2 0351 Chronological Sequence: Unknown date, 6c, 7c, 8c, 9c ա. ἁένναος perennis ἁεικινήτος qui nunquam non movetur. Մշտախաղաց. յաւէժագնաց. մշտնջենահոս. մշտաբուխ. մշտաշարժ. արծարծեալ ʼի բնէ. անսպառ. *Ոգի մշտաշարժ եւ յաւէտախաղաց:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՆԵՐԲՈՂԱԾԱՆՕԹ — ( ) NBH 2 0415 Chronological Sequence: 7c ա. Ուր իցէ ներբող յայտնի կամ ծանուցեալ, կամ արտայայտիչ. ներբողական. *Հետեւիմ ʼի նոյն յորդորումն վերագունիցն հանճարեղացն արտասանութեամբ ներբողածանօթն հանդիսիւք. Թէոդոր. կուս …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»