- ՀԵՐԿ
- (ʼի կամ ոյ, ոց կամ անց.) NBH 2-0093 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 11c, 12c գ. νέωμα novalis, renovatio agri ἅροσις aratio. (լծ. երկ. երկիր. ագարակ. հերձ.) Վարումն երկրի. արօրադրելն. հերձումն արօրով. եւ Անդ հերկեալ. վար. ... *Հերկեցէ՛ք ձեզ հերկս, եւ մի՛ սարմանէք ʼի վերայ փշոց: Նստէր ʼի բլրին՝ ʼի ներքոյ հերկին. Երեմ. ՟Դ. 3: ՟Ա. Թագ. ՟Ի՟Բ. 6: *Փորձ ʼի հերկ, ʼի սայլ, եւ ʼի կալ իցէ: Փախուցեալ երբեմն ʼի լծոյ հերկանց. Մխ. դտ. եւ Մխ. առակ.: ՀԵՐԿ կամ ՀԵՐԿՍ ՀԱՐԿԱՆԵԼ. Տ. ՀԵՐԿԵԼ. *Ո՛չ հարցես հերկ աս եզամբ եւ իշով ... զի չունի իւր զուգան. Կիւրղ. ել.: *Առ թշնամիսն զհերկն հարկանելով. Ոսկ. ես.: *Հերկս հարցուք, եւ պատրաստեսցուք երկնային սերմանցն ընդունելութեան. Ոսկ. մ. ՟Բ. 24: *Հերկս հարկանել (կամ հերկել). Ոսկ. յհ. ՟Ա. 1: *Հարկանել հերկս, եւ սերմանել. Լծ. կոչ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.