- ՀԻՒՐԱՄԵԾԱՐ
- (ի, ից.) NBH 2-0103 Chronological Sequence: Unknown date, Early classical ա. Որ մեծարեալ պատուասիրէ զհիւրս. *Հիւրամեծարին աբրահամու. Կորիւն.: *Իբր հիւրամեծարք սեղանոյ՝ սուրբքն սրբոյս. Ճ. ՟Ը.: *Կոչեա՛ հիւրամեծար ինձ զսուրբսն իմ, եւ քեզ ʼի բարեխօսութիւն. Վրք. հց. ՟Ի՟Զ. *Աղքատքն բազմեցուցանեն զքեզ ʼի սեղանն փափաքելի՝ կոչելով հիւրամեծար զղազարոս. Եփր. պհ.: Նմանութեամբ. *Ծովն ասպնջական է հիւրամեծար՝ գետոց բազմացʼʼ. այսինքն յինքն ընդունօղ. Վեցօր. ՟Դ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.