ՀՐԱՇԱԳՈՐԾԵՄ

ՀՐԱՇԱԳՈՐԾԵՄ
(եցի.) NBH 2-0134 Chronological Sequence: Unknown date, 8c, 10c, 11c, 12c, 14c ն. θαυματουργέω miracula edo, mirifice ago. Հրաշալի օրինակաւ, կամ հրաշս եւ հրաշալիս իմն գործել. եւ Հրաշալի կացուցանել. հրաշակերտել. *Սովաւ հրաշագործեա՛ յերկրի զբժշկութիւն հիւանդաց: Որ ʼի մեզ հրաշագործեցաւ. Շար.: *Հրաշագործել մեծամեծ նշանս եւ սքանչելիս, կամ քաւութիւն եւ ողորմութիւն. Խոսր.: Նար.: *Հոգին զապականութիւն արարածոց վերստին հրաշագործեաց: Եղիշ. մկրտ.: *Ամենայն ուրեք հրաշագործէ զիւր զօրութիւնն: Երկինք հրաշագործեցան յական թօթափել. Ճ. ՟Ա.: *Հրաշագործեաց աստուած ʼի հինգերորդ աւուրն ʼի ջրոյ բղխեալ հազար ազգ շնչաւորս. Մխ. այրիվ.: *Եւայ ոչ ծնեաւ, այլ հրաշագործեցաւ: Հրաշագործօղ բնութեան. Աթ. ՟Ը: *Ի քաղաք մեծ, որոյ արուեստաւոր եւ հրաշագործօղ աստուած է. Ոսկ. յհ. ՟Բ. 10: *Պետրոս հաւատովն մեծատուն էր զայսպիսիս հրաշագործել. Սարգ. յկ. ՟Զ: *Հրաշագործեցաւ հուրն ʼի նմանութիւն առագաստի. Ճ. ՟Ա.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»