- ՀՐԵՇՏԱԿ
- (ի, աց.) NBH 2-0140 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 12c գ. ՀՐԵՇՏԱԿ ἅγγελος angelus. գրի եւ ՀՐՇՏԱԿ. (լծ. պ. ֆիրիստէ, ֆէրիզթէ որ է Առաքեալ, եւ Թեւաւոր.) Պատգամաւոր երկնային. դեսպան աստուծոյ՝ զուարթուն երկնից. ... *Հրեշտակ տեառն: Բանակ հրեշտակաց տեառն: Ո արար զհրեշտակս իւր հոգիս: Հրեշտակք նոցա (պահապանք՝) հանապազ տեսանեն զերեսս հօր իմոյ: Երեւեցաւ ինձ հրեշտակ աստուծոյ, որոյ եսն եմ, եւ պաշտեմ զնա. եւ այլն: *Հրեշտակն անուն զսպասաւորութիւն նշանակէ: Վեհագոյնքն համանունութեամբ հրեշտակք կոչին, այլ եւ ո՛չ հրեշտակքն՝ սերոբէք կամ քերոբէք անուանին. Շ. հրեշտ.: *Երկնաւորքն կոչին հրեշտակք. իսկ հրեշտակն զսպասաւորութեանն գործն (յայտ առնէ). Լմբ. ժղ.: *Հրեշտակ՝ պաշտաման է նշանակ, եւ զծառայական մեզ ցուցանէ չափ. Պրպմ. ՟Լ: *Աղաչանք իմոյն հրեշտակի. Նար. ՟Ձ՟Ա: ՀՐԵՇՏԱԿ. ἅγγελος nuncius, legatus βιβλιοφόρος cursor, tabellio. Պատգամաւոր երկրաւոր. սուրհանդակ, լրաբեր, թղթաբեր. ... *Առաքեաց յակոբ հրեշտակս առ եսաւ, կամ մովսէս առ արքայն եդոմայ: Հրեշտակ հաւատարիմ, կամ մահու: Հրեշտակք արձակեցան: Առաքեցան հրովարտակքն ʼի ձեռն հրեշտակաց. եւ այլն: *Նոյ զաղաւնին հրեշտակ առաքէր. Շ. բարձր.: ՀՐԵՇՏԱԿ. որպէս ըստ հեթանոսաց՝ Դեւ բարի. ոգի. *Իւրաքանչիւրում հրեշտակին պատահմանց ձգելով զնա. Պղատ. օրին. ՟Ե: ՀՐԵՇՏԱԿ. որպէս Մարգարէ կամ առաքեալ, եւ կարապետ եւ այլն. ʼի դէպ եկեալ եւ անուանցս մաղաքիա (իբր մէլայիք ) եւ անգէոս. (մերձ ի յն, անղէլօս ). *Առած բանի տեառն ʼի վերայ իսրայէլի ʼի ձեռն հրեշտակի իւրոյ (մաղաքիայ). Մաղաք. ՟Ա. 1: *Եւ ասէ անգէոս հրեշտակ տեառն. Անգ. ՟Ա. 13: ՀՐԵՇՏԱԿ. որպէս Նշանակ եւ ազդարարող. *Որպէս ծուխ հրեշտակ է հրոյ, նոյնպէս եւ գործ ինչ չար՝ հրեշտակ է բարկութեան. Ոսկ. ես.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.