- ՁԱՅՆԵՄ
- (եցի.) NBH 2-0147 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c ն. φωνέω voco βοάω clamo. Ձայն տալ. ձայն արձակել. կոչել. գոչել. հրաւիրել. կարդալ. անուանել. ձենել. կանչել. ձան տալ. ... *Ձայնեա՛ առ իս զամենայն այր յուդայ: Գնաց ամեսայի ձայնել զյուդայ. ՟Բ. Թագ. ՟Ի. 43. եւ 5: *Ձայնէ զխորհրդակիցնսն: Ձայնէ ʼի բանակն արտաշէսի. Խոր. ՟Ա. 25: ՟Բ 47: *Մարգարէն ձայնէ. Անյաղթ բարձր.: *Ձայնեն միաբան՝ ասելով, եւ ընդ հոգւոյդ քում: Զթշնամեացն միշտ ձայնել անուն. Խոսր.: *Ձայնես զլսողիս: Տիրական անուամբ ձայնացեալք: Խրախոյս միմեանց ձայնելով. Նար.: *Ձայնէր զամենեսեան յերկնաւոր ընթրիսն. Ճ. ՟Բ.: *Հակառակ անուամբ ձայնելի. Պետ.: *Խնդրեաց ձայնող (երգիչ, կամ քնարահար). Եփր. թագ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.