- Ղ
- (-) NBH 2-0162 Chronological Sequence: 12c - Գիր բաղաձայն, Ղատ յորջորջեալ, ձայնակից գոգցես ընդ կրկին լլ, կամ ընդ թլուատ ր, կամ ընդ նչ. մեղմ քան զարաբական ղայն, եւ թանձր քան զյունականն ղամմա. ընդ որում երեւի նոյնանալ մերս ղ՛, ղʼիւն կոչեցեալ. որ գրի եւ ղ՛. լ՛. լ՝: Ոյր վասն ասէ Արիստակ. գրչ. *Նշանն որպէս փշիկ՝ է ʼի վերայ այնց գրից, որոց գլուխ որպէս ղատի է, եւ չէ ղատ, եւ ոչ լիւն. զի որք որպէս զղատ զնա խօսեցնեն, այն աւե՛ր է եւ շաղփաղփ, եւ որք որպէս զլիւն խօսեցնեն, այն թանձր է եւ անյարմարʼʼ: Ղ. Դնի ʼի մեզ, ուր ուրեք յայլ լեզուս է լ. որպէս ղեւի, ղեւոնդ, ղամբար, էղի էղի. եւ այլն: Իսկ γ տառն յունաց դուն ուրեք լինի ʼի մեզ ղ. այլ հասարակօրէն փոխի ʼի գ. զոր օրինակ ղաթոն, կամ ագաթոն. գէորդ, գրիգոր եւ այլն: Ղ. Երբեմն ʼի հայկական բառս լծորդ է ընդ խ. զի անխտիր գրի յոմանց բախտ, բաղդ. մժեղ, մժեխ. սանդուղք, սանդուխք. վախճան, վաղջան. եւ այլն. որպէս եւ եղբայր՝ ռամկօրէն ասի եխպար, ախպար: Ղ. ղ. որպէս նշանակ թուոյ՝ է Իննսուն, կամ իննսներորդ: Ի խրատ մանկանց ըստ ձայնի եւ ըստ ձեւոյ տառիս բարւոք ասի. *Ղատն ղեկ առնուլ քեզէն ճարտար, նաւել յայս ծով տայ հմտաբար: Ղատն՝ ղամբար վարէ քեզ լուսաւոր, եթէ իցես մարդ մըտաւոր. Շ. այբուբ.: Ի սկզբնատառս բառից մերոց դուն ուրէք գտանի ղ. բաց յայլազգականաց վերածելոց ʼի լիւնէ ʼի զատ, եւ կամ ʼի հայկականաց կրճատելոց. զոր օրինակ ղեկ կամ ղեակ, է Ուղղեակ. եւ այլն. որպէս տեսցի ʼի կարգիս:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.