- ՃԱՊԱՂ
- (ի, ից.) NBH 2-0172 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 11c, 12c, 13c, 14c ա.գ. Լծ. եւ նոյն ընդ Ծաւալ. որպէս ծաւալումն, եւ ծաւալեալ. *Դարձան ջուրքն ընդ ճանապարհ ճապաղ գնացից իւրեանց. Եփր. յես.: *Ճանապարհ իմն եւ ճապաղ եղեւ անկարգութեանʼʼ. յն. հետեւողութիւն. ἁκολουθεία Ոսկ. եփես. ՟Զ: *Ցրուական եւ տարած եւ ճապաղ ունէր գնացս. Վրդն. ծն.: *Թէ զբազմաստեղն գնդաձեւ տեսանես, զօրանայ տունն պարսից. եւ թէ ճապաղ, նուազութիւն պարսից, եւ յաղթութիւն հայոց. Շիր.: *Ոչ սրով խոցէ, եւ ոչ արեան ճապաղս առնէ. Ոսկիփոր.: *Արեան ճապաղիւք լնուին զաշխարհն ամենայն. Ասող. ՟Գ. 14: Իսկ Լմբ. սղ. ՟Ժ՟Զ. *Հայի ʼի վասն իմ արեանճապաղ ձեռսնʼʼ. իմա՛ իբր բարդ, ունօղ զարեան ճապաղիս, կամ արիւնաթաթաւ: ՃԱՊԱՂ (2-1057) *Սրով խողխողէ, եւ արեան ճապաղ առնէ. Եղիշ. խրատ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.