- ԱՆԵՐԿԻՒՂԱԲԱՐ
- (-) NBH 1-0141 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 8c, 9c, 10c մ. ԱՆԵՐԿԻՒՂ կիւղս. ԱՆԵՐԿԻՒՂԱԲԱՐ. ἁφόβως, ἁδεῶς impavide, absque metu, tuto Հեռի յերկիւղէ. յապահովս. անքոյթ. համարձակ. ... *Դադարեսցէ աներկիւղ յամենայն չարութենէ: Եւ ոչ՝ որ ունէր զնոսա մութն, աներկեւղս պահեաց: Տեսջի՛ք զիա՛րդ աներկիւղ լինիցի առ ձեզ: Աներկիւղ զանձինս ճարակեն. Առակ ՟Ա. 37: Իմ. ՟Ժ՟Է. 4: ՟Ա. Կոր. ՟Ժ՟Զ. 10: Յուդ. 12: *Ուստի սակաւ մի կասկածէր, անտի աներկիւղ հաստատէր. Եղիշ. ՟Ա: *Ծանուսցուք աներկիւղ զխնդիրն: Կեալ խաղաղութեամբ աներկիւղ յամենայն թշնամեաց. Փարպ.: *Աներկիւղ գնալ, կամ ապրեցուցանել. Պիտ.: *Գնաց ինքն ʼի բաց անհոգութեամբ եւ աներկիւղս: Յաներկիւղս յարձակեալ. Փարպ.: *Յաներկիւղս հարցանէր. Ագաթ.: *Յաներկիւղս իջանեն յամուրս աշխարհին. Եղիշ. ՟Է: *Յաներկիւղս մատեան նոքա ʼի մարմինն Քրիստոսի. Եփր. ՟ա. կոր.: Իսկ Սիրաք. ՟Ե. 5. *Մի՛ յաներկիւղս լինիր՝ յաւելուլ մեղս ʼի վերայ մեղաց". յն. աներկիւղ: *Աներկիւղաբար ժառանգել. Խոր. ՟Գ. 51: *Աներկիւղաբար տիրել. Պիտ.: *Յառաջ մատուցեալ, աներկիւղաբար սկսաւ խօսել. Փարպ.: *Աներկիւղաբար գնացից: Աներկիւղաբար առնէր պատասխանի. Յհ. կթ.: *Աներկիւղաբար շրջել, բարբառել, յանդգնիլ, ջնջել. Փիլ. նխ. ՟բ.: Աթ. ՟Ը: Յհ. իմ. երեւ: *Որով ամրացեալք՝ աներկեղաբար կոխիցեն զօձս եւ զկարիճս. Նանայ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.