- ՄԱԳԻԼ
- (գլի, լաց.) NBH 2-0187 Chronological Sequence: Unknown date, Early classical, 12c գ. ՄԱԳԻԼ ὅνυξ unguis. (գրի եւ ՄԱՔԻԼ, ՄԱԿԻԼ, ՄԱԳԱԼ. արմատն երեւի Մատն, եւ Քիլ.) Ճապուռն. ճիրանք. որ է սո՛ւր եղնգամբք թաթ հաւուց, եւ գազանաց. ըստ այլ լեզուաց՝ եղնգունք, ոտք, յօդք թաթից, եւ այլն. ճանկ, ըղունկ. ... *Ժանիք նորա երկաթիք, եւ մագիլք նորա պղնձիք: Իբրեւ զհաւու թռուցելոյ յօդս, բաղխելով մագլացն պատառեալ զհողմն թեթւ. Դան. ՟Է. 19: Իմ. ՟Ե. 11: *Պիտոյիցն մագլաց բազումք յանասնոցն կարօտանալոց էին. Պղատ. տիմ.: *Արձակել այլ հաւս, եւ նոցա ʼի նաւն գալ՝ կաւվ թաթխ զմագիլսն բերեալ: Սաստիկ ժանիս եւ մագիլս ունի: Երկաթի մագլօք. Եւս. քր. ՟Ա: Ոսկ. մ. ՟Ա. 4: տե՛ս եւ Կոչ. ՟Բ. ՟Դ. ՟Թ: *Յորժամ հասանէ ժամանակ ծննդեան առիւծակորեանն, պատառէ մագլօքն զարգանդ մօրն, եւ ելանէ. Վեցօր. ՟Թ: *Մեկ մի ունի մագիլք հաւի, վազէ յերես բռնակալի (այն է սանտր). Շ. առակք.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.