- ՄԱՂԶՄԱՅ
- (ի, ից.) NBH 2-0199 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 12c, 13c, 14c գ. ՄԱՂԶՄԱՅ կամ ՄԱՂԸԶՄԱՅ, կամ ՄԱՂԱԶՄԱՅ կամ ՄԱՂԱԶՄԻ. τραββίον , λοπάς, δίσκος catinus, patina λεκάνιον patella. Սկաւառակ սեղանոյ. եւս առաւել սուրբ սեղանոյ, յորոյ վերայ դնի պատուական մարմինն քրիստսի. *Հրամայեաց ոսկեղէն մաղզմայս բերել, եւ անոյշ գինւով զնշխարսն (գրիգորիսի) հրամայէր լուանալ. Ճ. ՟Գ.: *Մի՛ ձգեր ձեռն, եւ մի՛ ճեպեր ʼի մաղազմի նորա. Սիրաք. ՟Լ՟Դ. 17: *Օրհնութիւն սկհւոյ եւ մաղզմայի: Զմաղզմայն եւ զսկիհն: Հացն յաջոյ ձեռին մաղզմայիւ: Դնեմք զհացն ʼի հիւսիս՝ մեզ ʼի ձախմէ՝ մաղըզմայիւն. զի խոնարհ է մաղըզմայն. Մաշտ.: Մխ. դտ.: Վանակ. հց.: Վրդն. աւետար.: *Ի պատուական քարանց սկիհ եւ մաղազմայ. Ճ. ՟Բ.: *Ի վերայ սկհին եւ մաղազմային (կամ մաղըզմային). Ոսկիփոր.: *Աստուած մեր սկեաց եւ մաղազմեաց ոսկեաց չունի պէտս. Սոկր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.