- ՄԱՆՐ
- (նու, նունք, նունց.) NBH 2-0207 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c ա. (լծ. լտ. մինօր, մինուս, մինու՛դուս. λεπτός tenuis, tener, minutus. Փոքրիկ եւ նուրբ, որպէս մասն մասին. մանտր, պզիկ. ... *Եղեւ մանր իբրեւ զփոշի: Մանրեսցէ իբրեւ զփոշի մանր: Մանր իբրեւ զգինձ: Հատանիցէ զմանր մանր ողկուզացն: Գազանք մեծամեծքեւ մանունք: Իբրեւ զեղեամն ʼի մրրկէ հալածեալ մանր (այսինքն զեղեամն մանր). եւ այլն: *Վարսս մանր անձրեւով լցեալ՝ յեռմամբ մարգարտով. Նար. տաղ.: *Գլուխ իմ լցաւ ցօղով. վարս քո (կամ վարսքս) մանր անձեւով ցայթեաց. Սիւն. տաղ.: *Մղեղ, եւ մանր աճիւն լինէր. Փիլ. իմաստն.: *Մանր մասամբք այսպէս համարին. Եւս. քր. ՟Ա: *Ի նուրբ եւ ʼի մանր մանր սքոց ըստ արտաքին երեսաց ծածանէր. Նիւս. կազմ.: *Գգուելով խօսին ընդ մանկտին մանր. Ոսկ. ՟ա. թես.: *Շատք ʼի մանր մանկանց՝ նախարարաց որդւոցն. Փարպ.: *Յետ սակաւ աւուրց մեռանէր, թողեալ մանր զտղայսն. Պտմ. վր.: *Մանունց մեղանաց. Պիտ.: *Որ ʼի մեծամեծսն մեղանչէ, զպարտի զմանունսն յայլոց պահանջել. Ոսկ. մ. ՟Բ. 25: *Ի ձեռն մանր պարգեւացդ՝ զոր ասէք, յագեալ իցէքʼʼ. (իբր զանազան, կամ փոքր ʼի շատէ). Եփր. ՟ա. կոր.: ՄԱՆՐ ՈՒՍՄՈՒՆՔ. Երգք ժամագրոց. որպէս թագաւորք, ալէլուք, մեսեդիք, ժամամուտք, կացուրդք, փառեր, հարցնափառեր. յառանձինի գրքուկ ամփոփեալ ʼի նախնեաց. Յիշատ.: *Զմանր ուսմունս ձայնաւորացն պաշտել յեկեղեցիս. Շ. ընդհ.: մ. ՄԱՆՐ. մ. λεπτόν, λεπτῶς tenuiter, subtiliter κατὰ μέρος particulatim ἁγαθῶς bene. իբր Մանրապէս, եւ մանրամասնաբար. մասն մասն. քաջ. քաջիկ. իսպառ. մանտրելով, աղէկ մը. ... *Աղայցես ʼի նոցանէ մանր: Խորտակեաց զնա մանր: Փշրեաց մանր: Մանր մանր կոտորեալ զայս, թռչնոց գիշագէշ ջամբեցից. Ել. ՟Լ. 36: ՟Լ՟Բ. 20: ՟Դ. Թագ. ՟Ժ. 19: ՟Բ. Մնաց. ՟Լ՟Դ. 7: ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 33: *Մանր պատմեցից. Նախ. գծ.: *Մանր կրկտել: Մանր թուել. Եւս. քր. ՟Ա: *Այսպէս ասէ մանր զամենայնսն. Խոր. ՟Ա. 4: *Մանր ծամել. Նար. երգ.: *Մանր մանր ծամել. Ոսկ. յհ. ՟Ա. 10: *Ի հեռաստանէ կալաւ զերակս հիւանդին, մանր զննեաց. Մամբր.: *Որ ուտէին մանր զտունս այրեաց. Արշ.: *Խորտակեալ մանր (այսինքն իսպառ) զզօրութիւն հեթանոսական զօրուն. Ճ. ՟Բ.: *Զոր եւ մարգարէն մանունս դրոշմէ. Ոսկ. ՟ա. տիմ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.