- ՄԱՐՄՆԱՍԷՐ
- (սիրի, րաց.) NBH 2-0228 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 13c ա. φιλοσώματος, φιλόσαρκος carnem amans, corporis nimium studiosus, carnalis; carni deditus, favens. Որ սիրէ եւ պաշտէ զմարմին իւր, եւ զմարմնաւորս. փափկասէր. բարեկեցիկ. աշխարհասէր. ... *Կերինթոս մարմնասէր էր, եւ յոյժ մարմնաւոր. Եւս. պտմ. ՟Է. 24: *Մի՛ որպէս մարմնասէրք, այլ որպէս աստուածասէրք. Նիւս. կազմ.: *Խրատեսցէ զմարմնասէրսն, մի՛ կարի ընդ այնոսկ՝ որ ըստ զգայութեանցն երեւին, կապել զմիտսն. Բրս. հց.: *Զմարմնասիրացն, եւ աստէն ʼի սոյն կեանս ծնգելոցն ասիցես. Ոսկ. մ. ՟Բ. 13: *Վասն լինլոյ դոցա մարմին, այսինքն մարմնասէրք, եւ ոչ հոգիասէրք: Մարմնասէր իշխանաց: Դնէ վիճմամբ ʼի դիմաց մարմնասիրաց, թէ ոչ գոյ շահ յառաքինութեանց. Արծր. ՟Ա. 1: Ասող. ՟Բ. 2: Նախ. ժող.: *Եղջերդ այդ պտուղ քաղցր, ընդ նմին եւ դառն, որ նշանակէ զբան մարմնասիրաց. Մեկն. ղկ.: Կամ իբր Մարմնասիրական. *Կացցէ առաջի մարմնասիրացն խորհրդոց՝ բարեպաշտութիւնʼʼ. իմա՛ ըստ յն. ընդդէմ մարմնասէր խորհրդոց. Ածաբ. աղք.: *Զերկրածին եւ զմարմնասէր միտսն. Փիլ. այլաբ.: *Ի մեռելութիւն մարմնասէր եւ ախտակիր ձեր բարուցդ. Երզն. լս.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.