- ՄԵԾԱՅՈՅՍ
- (-) NBH 2-0238 Chronological Sequence: Unknown date, 10c, 13c ա. εὕελπις bene sperns, magna spe praeditus, confidens. Որ ունի յոյս՝ վստահութիւն եւ ակնկալութիւն մեծ. քաջայոյս. բարեյոյս. *Ամենեքեան ʼի մարդասիրութիւն անդր աստուծոյ հայեցեալք՝ մեծայոյսք լինիցիք. Կոչ. ՟Բ. եւ ՟Դ: *Առ բազմագութն այն աստուած եւ հայր տէր պարտիմք մեծայոյս լինել. Խոսր. պտրգ.: *Այլ որչափ անկցուք, այնքան կանգնեսցուք, մեծայոյս լիցուք. Գանձ.: *Ըստ մեծայոյս հաւատոցն. Ուռպ.: *Մեծայոյսն, եւ յուսոյ ժառանգն (սուրբն յուսիկ). Երզն. լս.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.