- ԱՆԸՆԴՈՒՆԱԿ
- (-) NBH 1-0148 Chronological Sequence: Unknown date, 5c, 6c, 7c, 8c, 9c, 10c, 12c ա. ἅδεκτος, ἁμέτοχος incapax, expers Որ չէ՛ ընդունակ. անկցորդ. անբաժ. անտեղի տալի. տեղիք չտուօղ, անյարմար. ... *Հրեշտակք անկցորդք են եւ անընդունակ ամենայն ախտի. Փիլ.: *Անընդունակ են ամենեւին մերոյս ախտաւոր խնդութեան: Նիւթականաց ինչ ցնորից անընդունակ եղեալք. Դիոն.: *Արեգակն անընդունակ ասի լինել խաւարի. Սահմ. ՟Ժ: *Ոչ ոք է անընդունակ Աստուծոյ շնորհացն. Բրս. հց.: *Կատարեալ է Աստուածութիւնն, եւ անընդունակ նուաստութեան. Աթ. ՟Բ: *Որպէս բնութիւնն անխառն եւ անընդունակ է վատթար կրից, նմանապէս եւ արդարութիւն նորա անընդունակ է չարաչար կրից: Անընդունակ չարաչար գանձուց բանսարկուին. Սարգ. յկ. ՟Դ: եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ: *Անընդունակ յանցման մեղաց, կամ ապականութեան. Նար.: *Ամպ թեթեւ լուսաւոր՝ անընդունակ խոնաւութեան. Շար.: *Ոչ խիստ եւ անընդունակ առ իրսդ. Թղթ. յն.: *Անարժանս բարեաց, անընդունակս սիրոյ. Նար. ՟Կ՟Է: Կամ չընդունօղ, եւ չունօղ. *Ոչ եթէ զամենեսեան անընդունակս ասէ լինել նորա վկայութեանցն. Նանայ.: *Անընդունակք լինէիք՝ որ ʼի մէնջ առաքեցեալքն գային առ ձեզ. Արծր. ՟Ա. 5: *Ասեն՝ թէ անընդունակ է (այդր հատուածոյ՝) առաջին թարգմանութիւն Աւետարանին. Թէոդոր. մայրագ.: ԱՆԸՆԴՈՒՆԱԿ. իբր անընդունելի. չընկալեալ. անընկալ. ... *Առանց ուղիղ հաւատոյ եւ առաքինութեան անընդունակ է պաշտօնն. Խոսր.: *Քամահեսցեն զնա, եւ անընդունակ զվարդապետութիւնսն ցուցցեն. Նանայ.: *Գնաց ʼի կողմանս մարաց եւ եղիմացւոց, եւ անընդունակ եղեալ ʼի նոցանէ՝ ոչ կարաց կատարել անդ զօրութիւնս. ՃՃ.: Կամ անտանելի. անբովանդակելի. *Անընդունակ բնութիւն. Առ որս. ՟Ե: *Զանընդունակն լայնատարած դիմաց երկրիս՝ առ իւր պարփակել. Նար. խչ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.