- ՄԵՂՄԵԽ
- (ի, աց կամ ից.) NBH 2-0248 Chronological Sequence: Early classical, 10c, 12c ա. ՄԵՂՄԵԽ ὔπουλος, δολερός subdolus, dolosus, vafer եւ ի սուրբ գիրս ՝ ἁνεπιεικός immitis, durus, saevus, iniquus եւ ἑπινοέων excogitans, versipellis եւն. գրի եւ ՄԵԽՄԵԽ, ՄԵՂՄԵՂ. Նենգաւոր. կեղծաւոր. երկլեզու. որ քծնի մեղմ բանիւք, եւ ոչ մեղմանայ ʼի չարութենէ. չարահնար. չարարուեստ. ժանտ. դժնեայ. ... *Խորհուրդք ամպարշտաց մեղմեխք են: Ի մեղմեխ խորհրդոց. Առակ. ՟Ժ՟Բ. 25: Գծ. ՟Ը. 22: *Ամպարշտացն բանքն մեղմեխք են. երբեմն սուտ խօսին ըստ հաճութեան լսողաց, եւ երբեմն ճշմարիտ. Լմբ. առակ.: *Չարագործ եւ մեղմեխ եւ անմիտ կոչեմք: Մի՛ երկբանս, այսինքն մի՛ մեղմեխս, մի՛ նենգաւորս. քանզի չի՛ք այլ ինչ այնպէս անպիտան յեկեղեցւոջ որպէս զմեղմեխն: Մեղմեխք, որկորայք, դատարկապորտք. Ոսկ. մ. ՟Բ. 23. եւ Ոսկ. ՟ա. տիմ. եւ Ոսկ. տիտ.: *Կապիլ ʼի կնատ եւ մեղմեխ եւ ʼի վայրաքարշ դստերս մարդկան. Յհ. կթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.