- ՄԵՐԿԱՆԱՄ
- (ացայ, ցի՛ր.) NBH 2-0255 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c ն.չ.հ. ἑκδύνω, ἑκδύω, ἑκδιδύσκω exuo περιαιρέω, ἁφαιρέω aufero, tollo γυμνόω nudo, denudo ἁποκαλύπτω revelo, retego ἑκσπάω detraho, spolio. Մերկ կացուցանել կամ մերկացուցանել զանձն. հանել զզգեստն. բառնալ զծածկոյթ. յայտնել. հանել, հանուիլ, բանալ, բացուիլ. ... *Մերկասցի զպատմուճանն իւր: Մերկացարո՛ւք զպատմուճանս փառաց ձերոց, եւ զզարդ քո ʼի քէն: Մերկացաւ ʼի տան իւրում: Զի մի՛ մերկասցին առականք քո: Մերկանայր զպատրուակն. եւ այլն: *Մերկացաւ մեղօք զփառս արարչին: Մերկացաւ յինքենէ զաստուածային սուրբ հոգին. Շար.: *Յո՛րքան բարձրութենէ մերկանալով կողոպտեցին զանձինս իւրեանց. Իգն.: *Մերկացի՛ր դու ʼի քէն զառաջին մեղանչականն զկենացն զբծականութիւն. Կոչ. ՟Գ: *Մերկացի՛ր դու ʼի քէն զառաջին մեղանչականն զկենացն զբծականութիւն. Կոչ. ՟Գ: ՄԵՐԿԱՆԱԼ. որպէս Մերկացուցանել զայլս. մերկել. կողոպտել. ... *Զանդրոնիկոս մերկացեալ ʼի հանդերձէ իւրմէ, շուրջ ածեալ զքաղաքաւն. ՟Բ. Մակ. ՟Դ. 58: *Զմտերիմս նորա եւ զկուսակալս գանձիւք ʼի նմանէ ʼի բաց մերկանալ. Խոր. ՟Ա. 26: *Կողոպտէ զաշխարհ, եւ մերկանայ յընչից եւ յստացուածոց. Եզնիկ.: *Մերժեցեր զլոյսն յամբարշտաց. մերկանալն (ʼի) յուդայէ զառաքելութեան շնորհսն. Նար. յովէդ.: Սոյնպէս Մերկանալ ասի եւ մորթեզերծ առնելն, կեղեւելն եւ այլն. որպէս եւ հանելն զսուր ʼի պատենից. *Սուր մերկացեալ: Ի մերկանալոյ սրոյ. Եզեկ. ՟Ի՟Ա. 28: ՟Ի՟Զ. 15: ՄԵՐԿԱՆԱԼ ԶԲԱՆ. իբր Յայտնել. *Եւ թագաւորն յայսմ օրինակի զբանս իւր մերկայնայրʼʼ. յն. զայսոսիկ ասէր. ՟Գ. Մակ. ՟Զ. 19: *Զոր ոչ երբէք կամէր իւրոց սիրելեացն յայտնել, ակամայ առաջի ծառայիցն քրիստոսի մերկանայր, եւ դնէր զամենայն կարգաւ: Մերկացան ամենայն բանք ատենին առաջի նորա. Եղիշ. ՟Բ. ՟Ը: ՄԵՐԿԱՆԱԼ ԱՌԱՒՕՏՈՒ. διαφαύσκω illucesco եւն. Լուսանալ. *Յորժամ մերկասցի առաւօտն, եւ ծագեսցէ արեգակն. Յուդթ. ՟Ժ՟Դ. 2: *Այն ինչ կամէր առաւօտն ʼի գիշերոյն մերկանալ. ՟Ա. Մակ. ՟Ե. 30: *Իբրեւ ազգն զառաւօտն մերկացաւ, կամ մերկանայր. Ագաթ.: Զենոբ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.