- ԱՆԹԱՐՇԱՄ
- (ա.) NBH 1-0150 Chronological Sequence: Early classical, 6c, 8c, 9c, 10c - ԱՆԹԱՐՇԱՄ ԱՆԹԱՐՇԱՄԵԼԻ Անթառամ. եւս եւ՝ որ չէ խորշոմեալ. չըթօշնած. ... *Հուրն ʼի մէջ դալարոյն կանաչ ոստոց մորենոյն երեւեալ՝ պահեաց զնա անթարշամ. Ագաթ.: *Որպէս ծառ որ անկեալ է ʼի գնացս ջուրց՝ անթարշամ է, նոյնպէս եւ որ զպատուիրանս Աստուծոյ քննէ, անթարշամ մնայ: Անթարշամ խնձորին: Անթարշամ փառօք կրկին պսակեցաւ: Թագ անթարշամ. Նար. երգ. եւ Նար. կուս. եւ Նար. խչ.: *Հանդիպել մատաղագունի եւ անթարշամ ʼի մեղաց եղելոյ հասակին. Յհ. իմ. ատ.: *Անթարշամելի զուարճացմամբ տերեւոյն. Պիտ.: *Անթարշամելի երես. Զքր. կթ. ննջ.: Զքր. կթ. կուս.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.