- ՄԻԵՂՋԵՐԻ
- (րւոյ.) NBH 2-0275 Chronological Sequence: 7c, 10c, 12c, 13c գ. ՄԻԵՂՋԵՐՈՒ կամ ՄԻԵՂՋԻՒՐՈՒ ՄԻԵՂՋԵՐՈՒԻ ՄԻԵՂՋԻՒՐ ՄԻԵՂՋԵՐԻ. μονόκερος monoceros, -rus, unicornus. Էրէ վայրի կամ գազան, որ զմի եւեթ եղջիւր ունի ʼի ճակատուն, եւ ունի նմանութիւն ինչ եղջերուի, ձիոյ, վարազի, ուղտու, եւ այլն. ... եբր. րէմ. *Իբրեւ փառք միեղջերւոյ (կամ րու): Եղջիւրք միեղջերոյ (կամ րուի) եղջիւրք նորա: Եթէ կամիցի քեզ միեղջերուն (կամ ջիւրուն, կամ ջերուին կամ ջիւրին) ծառայել: Յեղջերէ միեղջերւոյ (կամ ջիւրոյ): Որ սիրելին է որպէս զորդիս միեղջերոյ (կամ րու, կամ րուի). եւ այլն: *Լինի ʼի հնդիկս եւ միեղջերու, որ է մեծ գազան, եւ ʼի վերայ ողինն ճանգ. Խոր. աշխարհ.: *Եթէ յեղջերէ միեղջերւոյ փախնուցում: Զզօրութիւն աստուածային միեղջերուիս այս ʼի վեր քան զեղանակս. Նար. ՟Կ՟Ը. եւ Նար. յովէդ.: *Միեղջիւր կամ միեղջուր. Լմբ. պտրգ.: *Միեղջերի. (ուղղ. եւ սեռ.) Թղթ. դաշ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.