- ԱՆԹԼՓԱՏՈՒԹԻՒՆ
- (-) NBH 1-0151 Chronological Sequence: Early classical գ. ἁκροβυστία praeputium Չունելն զթլփատութիւն. հեթանոսութիւն. հեթանոսք. *Զիա՞րդ համարեցան. մինչդեռ ʼի թլփատութեա՞ն էր, եթէ յանթլփատութեան. ո՛չ ʼի թլփատութեանն, այլ՝ յանթլփատութեան: Հաստատեցին իւրեանց օրէնս անթլփատութեան. եւ այլն: Կամ, *Հեթանոսք էիք մարմնով որ կոչեցեալն է անթլփատութիւն: Հաւատացեալ է ինձ Աւետարանն անթլփատութեան, որպէս Պետրոսին՝ թլփատութեան: Դատիցի՝ որ ʼի բնէ անթլփատութիւնն, զօրէնսն կատարելով, զքեզ՝ որ գրովն եւ թլփատութեամբն յանցաւոր օրինացն իցես. եւ այլն: Եւ իբր անդամ անթլփատ. *Թլփատեսջիք զմարմին անթլփատութեան ձերոյ: Թլփատեաց զմարմին անթլփատութեան նոցա, կամ իւրոյ, կամ որդւոյն իւրոյ: Ոչ կամի արքայ վարձանս, այլ հարիւր անթլփատութիւնս նոցա. եւ այլն: Նմանութեամբ՝ անհաւատութիւն. խստասրտութիւն. *Թլփատեցէ՛ք զանթլփատութիւն սրտից ձերոց. Երեմ. ՟Դ. 4:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.