- ՄՈՌԱՑՕՆՔ
- (-) NBH 2-0297 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c գ. λήθη oblivio. Նոյն ընդ Մոռացումն. եւ ընդ բայի՝ որպէս Մոռանալ, մոռանիլ. (գրի առ յետինս եւ Մոռացունք.) *Պղծիցի, եւ մոռացօնք լինիցին նմա. Ղեւտ. ՟Ե. 3: *Ուրանալն է զինքն՝ ամենեւիմս անցելոցն մոռացօնքն, եւ կամաց իւրոց մերժումն. Բրս. հց.: *Մոռացօնք են նոցա, զոր միայն յիշել արժան էր, կամովին արարեալ զայս մոռացօնս թշուառականքն. Փիլ. ՟ժ. բան.: *Յորժամ յաստուծոյ երախտիսն վայելեսցեն, մոռացօնս առնիցեն. քանզի սովոր են պարգեւք բարութեանց ածել զմեզ ʼի մոռացօնս. Ոսկ. ես.: *Կոյր է եւ զաչացու, ʼի մոռացօնս դարձուցեալ զսրբութիւն առաջնոց իւրոցն յանցանաց. ՟Բ. Պետ. ՟Ա. 9: *Ի մոռացօնս դարձուցեալ զկենսաբեր աւետիսն յառաջադիրս. Ագաթ.: *Անցեալ դարձեալ ʼի մոռացօնս՝ զամենայն կարգեալսն տապալէր յետ նորա ելիցն յաշխարհէս. Բուզ. ՟Ե. 31: *Մոռացօնք եղեն նմա գալուստ որդւոյն աստուծոյ. Եղիշ. ՟Դ: *Ոչ գիտեմ զիա՛րդ նոցին գիտակացն այսոքիկ մոռացօնք եղեն (կամ են). Նիւս. կուս.: *Մոռացօնք տիրեալ են, կամ տիրեն: Աստուծոյ՝ մոռացօնք ոչ է, այլ վասն անտես առնելոյն ասէ. Խոսր.: *Ի մոռացօնս եղեւ մեզ այս: Ի մոռացօնս եղեւ սաղմոսական երգն. Լաստ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ: *Մի՛ մոռացօնս առներ գործելեաց իմոց ընդ քեզ երախտեաց՝ իմ անօրէնութեամբս. Նար. երգ.: *Բնաւ գիտես իսկ ոչ, թէ մեղար. քանզի մոռացօնս առնես ամենայնիւ (կամ ամենայնի). Ոսկ. մ. ՟Ա. 3:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.