- ՄՏԱՆԵՄ
- (մտի, մո՛ւտ, մտէ՛ք.) NBH 2-0305 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 7c չ. ՄՏԱՆԵՄ տե՛ս եւ ՄՏԵՄ, մտայ. εἱσέρχομαι , εἵσειμι, εἱσπορέομαι, ἑμβαίνω, εἱσάγομαι intro, introeo, ingredior, introducor, inducor διαδύνω penetro եւն. Մուտ առնել. ʼի մէջ կամ ʼի ներքս գալ հասանել. միջամուխ լինել. մխիլ. մտնել, մտնալ. ... *Մո՛ւտ դու եւ ամենայն տուն քո ʼի տապանդ. եւ եմուտ: Եմուտ աբրամ յեգիպտոս: Մտանել ʼի տաճարն, կամ ʼի սրբութիւն: Ընդ դրունս, կամ ընդ դուռն քաղաքի: Ի տուն. անդր. ʼի սենեակ. տանէ ʼի տուն. ʼի նաւ. ʼի ծով. ʼի կաւ. եւ այլն: Կամ *Մտցեն ʼի ներքոյ անդնդոց երկրի: Եմուտ գլուխ իմ ընդ փապարս լերանց: Սուրք նոցա մտցեն ʼի սիրտս նոցա: Եմուտ քարն ընդ սաղաւարտն ʼի ճակատն: Խոնարհեսցին յերկիր բանք քո, եւ պատգամք քո ընդ գետին մտցեն, եւ այլն: *Եւ ոչ կորացեալ մտանէր ընդ գետին. Փարպ.: *Գեհոն յեգիպտացւոց ծովն մտանէ. Շիր.: ՄՏԱՆԵԼ. որպէս Յանդիման լինել. տեսաւորիլ. իջեվանիլ. մատչել, եւ այլն. *Մտի առ փարաւոն: Եմուտ պօղոս ընդ մեզ առ յակոբոս: Նա մտեալ է առ սիմոնի ումեմն խաղախորդի: Մտէ՛ք առաջի նորա: Ելանել ʼի մարմնոյ աստի, եւ մտանել առ աստուած. եւ այլն: Ոճով ասի. *Աղաղակ իմ առաջի նորա մտցէ յականջս նորա: Մտցեն աղօթք իմ առաջի քո տէր. եւ այլն: *Մտանել ʼի ծառայութիւն, կամ ընդ լծով. ʼի հանդէս. ʼի ճակատ. ʼի պատերազմ. ընդ նովին օրինօք. եւ այլն: *Ի հնարս հայթայթանաց մտանէր: Ի պայքար կամ յուխտ մտանել: Ընդ միտ մտանել: Եկն եմուտ ընդ մերով մարդկութեամբս, զի եւ մեք մտցուք ընդ նորա աստուածութեամբն. Եղիշ.: *Կարծիք ինչ կարօտութեան ʼի ներքս մտանիցեն. Եզնիկ.: *Որք խօսին, չգիտիցեն՝ թէ ո՛ւմ մտանեն (այսինքն ազդեն) բանքս: Երաշխաւոր մտանէ (այսինքն լինի) ընդ իմ. Սեբեր. ՟Գ. ՟Զ: ՄՏԱՆԵԼ Ի ԴԱՏԱՍԱՏՆ, կամ ʼի դատ. ʼի գիր. ընդ թիւ. ʼի համար. ընդ աղեղն. ընդ գիրկս ւամ ʼի գիրկս. ընդ քիրտն. եւ այլն. տե՛ս ԴԱՏԱՍՏԱՆ, ԴԱՏ, ԳԻՐ, եւ այլն: ՄՏԱՆԵԼ ԸՆԴ ԱՆՁԻՆ. Ոգորիլ. կռուիլ. հակառակիլ անձամբ անձին. *Ամենայն ուրեք մոլորութիւնն ընդ անձին մտանէ, եւ ակամայ լինի ջատագով ճշմարտութեանն. Ոսկ. մ. ՟Գ. 36: ՄՏԱՆԵԼ ԱՐԵՒՈՒ. δύνω, δῦμι, δύομαι occido. արեւը մարը մտնել. ... *Եւ մտանիցէ արեգակն: Մտցէ արեգակն ʼի միջօրէի: Ընդ մտանել արեւուն մտցէ ʼի բանակն: Իբրեւ երեկոյ եղեւ ʼի մտանել արեգական: Եւ ընդ մտանել արեւուն: Մի՛ մտանիցէ արեգակն ʼի վերայ այնորիկ: Արեակն ʼի վերայ բարկութեան ձերոյ մի՛ մտցէ. եւ այլն: ՄՏԱՆԵԼ ԱՌ ԿԻՆ. γινώσκω cognosco, novi συνοικέω, εἱσπορεύομαι cohabito, concubo. է Մերձենալ, ննջել. որ եւ ասի ԳԻՏԵԼ. *Եմուտ ադամ առ եւայ կին իւր, եւ յղացաւ առ նա: Մո՛ւտ առ աղջիկդ իմ, զի արարից ինձ որդի ʼի դմանէ: Մտանէին արդիքն աստուծոյ (սեթեանք) առ դստերսն մարդկան (կայինեանս). եւ ծնան իւրեանց որդիս. նոքա էին սկայքն, եւ այլն:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.