- ՅԱՅՏՆԵՄ
- (եցի.) NBH 2-0321 Chronological Sequence: Unknown date ն. φανερόω, ἑμφανίζω, δηλόω, ἁνακαλύπτω , ἁποκαλύπτω եւն. manifesto, patefacio, declaro, revelo, evelo, retego եւն. կր. φαίνω, φαίνομαι, ἑπιφαίνω luceo, appareo. Յայտնի կամ յայտ առնել. յանդիման երեւեցուցանել. արտաքուստ եւս ցուցանել. բանալ. ծանուցանել. յայտնաբանել. կր. յայտնի լինել. երեւել. *Յայտնեցից նոցա զհնչիւն խաղաղութեան եւ զհաւատս: Յայտնեաց զփառս իւր: Յայտնեցի զանուն քո մարդկան: Գիտութիւնն Աստուծոյ յայտնի է ʼի նոսա, քանզի Աստուած իսկ յայտնեաց նոցա: Ծածկեցեր յիմաստնոց, եւ յայտնեցեր տղայոց: Չէ՛ ինչ ʼի ծածուկ, որ ոչ յայտնեսցի: Զի եւ կեանքն Յիսուսի ʼի մարմինս մեր յայտնեսցին: Յայտնեցաւ հրեշտակաց. եւ այլն:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.