- ԱՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ
- (-) NBH 1-0155 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c գ. ἁναρχία, τὸ ἅναρχον anarchia Պակասութիւն կամ բարձումն իշխանի եւ թագաւորի, եւ թագաւորութեան. անիշխան մնալն. չունելն զոք գլուխ. ... *Զկնի մահուն Խոսրովու ʼի ժամանակս անիշխանութեանն: Յանիշխանութեան մնացեալք՝ յարեան ազգ յազգի վերայ. Խոր. ՟Բ. 72: ՟Գ. 2: *Զառաջին ամն անիշխանութեան էր ʼի Թետաղիա. Եւս. քր. ՟Ա: *Անիշխանութիւն՝ անյարմարական է (Աստուծոյ): Եւ եղեւ անիշխանութիւն՝ բազմիշխանութիւն. Առ որս. ՟Գ. ՟Ժ՟Բ: *Յանիշխանութենէն իբր ʼի բազմիշխանութեանն (մեղուք)յողդողդեալք քակտեալք: Դժնեայ է անզգամացն՝ անիշխանութիւն: Դժնդակագոյն է՝ ըստ ոգւոյն անիշխանութիւն. Փիլ. լիւս. եւ Փիլ. լին.: *Չա՛ր է անիշխանութիւն, եւ բազում վշտաց պատճառք. Ոսկ. եբր.: Իսկ ՃՃ. *Ողբայր զանիշխանութիւնն իւր ʼի տեղւոջէն". իմա՛ զրկումն յիշխանութենէ տեղւոյն:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.